Տիրոջ Համբարձման եկեղեցի (Եկատերինբուրգ)
Տիրոջ Համբարձման եկեղեցի (ռուս.՝ Церковь Вознесения Господня, Համբարձման եկեղեցի), Սվերդլովսկի մարզի Եկատերինբուրգ քաղաքի հնագույն ուղղափառ եկեղեցիներից մեկը։
Տիրոջ Համբարձման եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | ուղղափառ տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Kirovski district? |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Եկատերինբուրգի եպիսկոպոսություն |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
Անվանված | Համբարձում |
Ճարտարապետական ոճ | Ռուսական բարոկկո |
Հիմնադրված | 1770 |
Շինանյութ | աղյուս |
![]() | |
![]() | |
voznesenie-ekb.ru |
ՊատմությունԽմբագրել
Եկեղեցին կառուցվել է 1770 թվականի մայիսին, օծվել նույն թվականի սեպտեմբերի 19-ին։ Սկզբում դա շատ փոքր փայտե կառույց էր։ 1789 թվականին եկեղեցու շենքը ոչ պիտանի էր դարձել և ծխականները որոշեցին կառուցել երկհարկանի քարե եկեղեցի։ Ներքևի հարկը նվիրված էր Սուրբ Աստվածածնին, երկրորդ հարկը` Տիրոջ Համբարձման պատվին[1]։
19-րդ դարում եկեղեցին բազմիցս վերակառուցվել և ընդարձակվել է։ 1834 թվականին քահանաներն ու ծխականները որոշեցին եկեղեցուն կից հարավային կողմից կառուցել երկու մատուռ և ևս երկուսը հյուսիսային կողմից և նոր շքամուտք։ 20-րդ հարյուրամյակի սկզբին, արդեն լայնածավալ եկեղեցին ուներ 6 մատուռ, Վոզնեսենսկի, Սուրբ Աստվածածնի Ծննդյան, Բլագովեշչենսկի, սուրբ Միտրոֆանի և Եղիա մարգարեի անվան, Սուրբ Աստվածամոր Կազանյան սրբապատկերի պատվին։ Ներքևի հարկը հատկացվել էր արական մեկդասարանյա եկեղեցական ծխական դպրոցին։ 1926 թվականին եկեղեցին փակվեց[2], հետագայում այնտեղ տեղակայվեցին, նախ դպրոց, ապա` պատմական հեղափոխական թանգարան։ 1991 թվականի փետրվարի 15-ին, եկեղեցում Տեառնընդառաջի տոնի կապակցությամբ երկար տարիներ անց իրականացվեց առաջին պատարագը։ 2011 թվականի աշնանից մինչև 2014 թվականի հոկտեմբերը եկեղեցու վանահայրը եղել է վարդապետ Պիմենը (Ադարչենկոն)։ 2014 թվականի հոկտեմբերի 18-ին կիրակնօրյա երեկոյան եկեղեցական պատարագի ժամանակ Եկատերինբուրգ քաղաքի վանական օկրուգի գործակալ , քահանա Նիկոլայ Տարանտինը եկեղեցու ծխական համայնքին ներկայացրեց նոր ավագ քահանա Ալեքսի Կուլբերգին։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Престольный праздник отметил екатеринбургский храм в честь Вознесения Господня | Православная газета»։ orthodox-newspaper.ru (ru-ru)։ Վերցված է 2018-06-10
- ↑ «Кафедральный на Кафедральной»։ www.1723.ru։ Վերցված է 2018-06-10
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տիրոջ Համբարձման եկեղեցի (Եկատերինբուրգ) կատեգորիայում։ |