Եղիա մարգարե, (միգուցե մ. թ. ա. 904[1], միգուցե Tishbe - միգուցե մ. թ. ա. 850[1], Յերիխոն, Հորդանան գետի արևմտյան ափ - «Տերն է իմ Աստվածը») Եղիան երկինք է «տեղափոխվել» առանց մահանալու, (Ծննդոց 5:18-24)։ Հայ եկեղեցին նրա հիշատակը տոնում է Հոգեգալստյան տոնին հաջորդող կիրակի օրը։

Եղիա մարգարե
Ծնունդմիգուցե մ. թ. ա. 904[1]
Ծննդավայրմիգուցե Tishbe
Վախճանմիգուցե մ. թ. ա. 850[1]
Վախճան վայրՅերիխոն, Հորդանան գետի արևմտյան ափ
ԵկեղեցիYahwism?[2]
Սրբացված կարգսուրբ
Հիշատակության օրՀուլիսի 20
Աշխատանքսքանչելագործ և մարգարե
Պաշտոնմարգարե
ԱզգությունIsraelites?
ԵրկիրԻսրայելի թագավորություն
ԱշակերտElisha?[3]
ՈւսուցիչAhijah the Shilonite?[3]
Ագռավները կերակրում են Եղիային

Վարքը խմբագրել

Ըստ Աստվածաշնչի Եղիա մարգարեն ծնունդով Թեզբացի է՝ Գաղաադի Թեզբա քաղաքից, նա Ահարոնի տոհմից է։ Ապրել է մ.թ.ա. IX դարի առաջին կեսին. Իսրայելի Աքաաբ (874-853 թթ.) և Ոքոզիա (853-852 թթ.) թագավորների օրոք։ Աքաաբի կինը՝ Փյունիկեցի Հեզաբելը, Իսրայելում կռապաշտություն էր տարածում, այդ նպատակով նա կուռքեր ու հազար քուրմ էր բերել քաղաք։ Աքաաբի և նրա կռապաշտ կնոջ սպառնալիքների պատճառով իսրայելցիները մոռացել էին իրենց ճշմարիտ Աստծուն։ Եղիայի հրամանով երեք ու կես տարի Իսրայելում երաշտ է լինում, ոչ մի կաթիլ անձրև չի տեղում, քանի որ իսրայելցիները հեռացել էին իրական Աստծուց:Եղիայի աղոթքով էլ հորդառատ անձրև է գալիս։ Իրական Աստծուն ճանաչելու, կռապաշտությունից հեռանալու համար Եղիան առաջարկում է Աքաաբին և նրա կռապաշտ կնոջը՝ Հեզաբելին, զոհ մատուցել առանց կրակ վառելու, աղոթքով ում զոհի կրակը կվառվի։ Բահաղի քրմերի զոհը չընդունվեց, իսկ Աստվածային հրաշքով Եղիայի խարույկը վառվում է, զոհը՝ մատուցվում։ Իսրայելցիները տեսնելով հրաշքը,դարձի եկան,հեռացան կռապաշտությունից։ Թագավորի հրամանով սպանվեցին քրմերը՝ իսրայելցիներին խաբեության մեջ պահելու համար, Ինչն էլ զայրացրեց թագուհուն։ Հետապնդումներից զերծ մնալու համար Աստված Եղիային հրամայեց փախչել ու թաքնվել մի վտակի մոտ՝ ամայի վայրում։ Աստծո հրամանով ագռավները ամեն առավոտ և երեկո հաց ու միս էին տանում Եղիա մարգարեին , իսկ ծարավը հագեցնում էր վտակի ջրով։ (Գ. Թագավորաց 17:1-6) Եղիան այն երջանիկ սրբերից մեկն է, որ տեսել է Աստծուն զեփյուռի տեսքով։ Աստված Եղիային, Եղիսեյի աչքի առաջ, հրեղեն կառքով մրրիկով տանում է երկինք՝ առանց բնական մահով մահանալու (մյուսը Ենոքն էր)։

«Եղիայի վերադարձը» խմբագրել

Քրիստոսի երկրորդ գալստյանը, ըստ Մաղաքիա մարգարեի, Եղիան նորից պիտի գա երկիր, որպես նախակարապետ։

Հիշատակության օր խմբագրել

Հայ առաքելական եկեղեցին մարգարեի հիշատակը տոնում է Հոգեգալստյան տոնին հաջորդող կիրակի օրը։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղիա մարգարե» հոդվածին։