Լևոն Բարսեղ Տիրան Մանուկյան ( ֆր.՝ Léon Parsegh Diran Manoukian, մարտի 22, 1919(1919-03-22)[1], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ[1] - մայիսի 5, 2020(2020-05-05)[2][1], Շատոնյոֆ Գրաս[1][3] ·[4]), ֆրանսահայ մականորդ։ 1948, 1952 և 1960 թվականների ամառային օլիմպիական խաղերի մասնակից։ Ֆրանսիացի ընդամենը չորս մականորդի է հաջողվել մասնակցել երեք օլիմպադայի, և նրանցից մեկը Տիրան Մանուկյանն է։

Տիրան Մանուկյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝ֆր.՝ Léon Parsegh Diran Manoukian[1]
Բնօրինակ անուն՝ֆր.՝ Diran Manoukian
Մասնագիտացում՝field hockey player
Երկիր՝ Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 22, 1919(1919-03-22)[1]
Ծննդավայր՝Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ[1]
Մահվան ամսաթիվ՝մայիսի 5, 2020(2020-05-05)[2][1] (101 տարեկան)
Մահվան վայր՝Շատոնյոֆ Գրաս[1]

Կենսագրություն խմբագրել

Տիրան Մանուկյանը ծնվել է 1919 թվականի մարտի 22-ին Փարիզում։

Խոտի հոկեյ խաղալ սկսել է դպրոցում սովորելիս։ 1937 - 1962 թվականներին հանդես է եկել Փարիզի «Ստադ Ֆրանսեզ» թիմում։ Թիմակիցների հետ ինն անգամ նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը, երկու անգամ՝ Ֆրանսիայի գավաթը[5]։

1940 թվականին առաջին անգամ հրավիրվել է Ֆրանսիայի հավաքական՝ մասնակցելու Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին, սակայն դրանք Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով չեղարկվել են[5]։

Պատերազմի ժամանակ մասնակցել է Սոմմի և Նորմանդիայի մարտերին։ Հնարավորության դեպքում շարունակել է հոկեյ խաղալ[5]։

1948 թվականին անդամակցել է խոտի հոկեյի ֆրանսիական հավաքականին Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում. թիմը, որի կազմում Մանուկյանն անցկացրել է 4 հանդիպում, կիսել է 10-12-րդ տեղերը[6]։։

1952 թվականին Հելսինկիի ամառային օլիմպիական խաղերում Մանուկյանի մասնակցությամբ մականախաղի ֆրանսիական հավաքականը կիսել է 9-12-րդ տեղերը։

1955 թվականին Բարսելոնայում կայացած Միջերկրածովյան խաղերի հոկեյի մրցաշարում նվաճել է բրոնզե մեդալ[5]։

1960 թվականին Հռոմի ամառային օլիմպիական խաղերում նա Ֆրանսիակայի մականախաղի հավաքականի կազմում գրավել է 10-րդ տեղը[6][7]։։

Իր մարզական ողջ կարիերայի ընթացքում Մանուկյանը Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցել է 70 միջազգային մրցաշարերի[5]։

Նա զբաղվել է նաև ավտոսպորտով, օգտագործված Citroën- ով 1957 և 1958 թվականներին մասնակցել է Մոնտե Կառլոյի ավտոմրցարշավին[8]։

Ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո խոտի հոկեյի պատանեկան թիմեր է մարզել Stade Frances-ում[8]։

1967 թվականին պարգեւատրվել է «Ստադ Ֆրանսեզ» ակումբի ոսկե մեդալով[5]։

2019 թվականի մարտին հանդիսավորությամբ նշվել է նրա՝ որպես ֆրանսիական մականախաղի լեգենդի ծննդյան 100-ամյակը[9] Մեկ տարուց մի փոքր ավելի անց՝ 2020 թվականի մայիսի 5-ին կնքել է իր մահկանացուն[10] ·[11]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 2,2 https://www.dansnoscoeurs.fr/diran-manoukian/3038941
  3. « Hommage à Diran Manoukian », sur stadefrancais.com, 6 mai 2020
  4. «Diran Manoukian - Avis d'obsèques». Dans nos cœurs. Վերցված է 9 mai 2020-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Olympedia – Diran Manoukian». www.olympedia.org. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին.
  6. 6,0 6,1 «Diran Manoukian Bio, Stats, and Results | Olympics at Sports-Reference.com». web.archive.org. 2020 թ․ ապրիլի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17. Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  7. cite Sports-Reference |url=https://www.sports-reference.com/olympics/athletes/ma/diran-manoukian-1.html |archive-url=https://web.archive.org/web/20200417193532/https://www.sports-reference.com/olympics/athletes/ma/diran-manoukian-1.html |url-status=dead |archive-date=17 April 2020 |accessdate=1 July 2012
  8. 8,0 8,1 «Diran Manoukian, légende du hockey français, nous a quittés». www.ffhockey.org (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին.
  9. «DIRAN MANOUKIAN … Les 100 ans d'une légende du hockey français». Fédération Française de Hockey. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
  10. DIRAN MANOUKIAN, LÉGENDE DU HOCKEY FRANÇAIS, NOUS A QUITTÉS (fr)
  11. Espace souvenirs de Diran MANOUKIAN - Dans Nos Coeurs (fr)