Տիրաթ Քարմել
Տիրաթ Քարմել (եբրայերեն՝ טירת הכרמל), քաղաք-սատելիտ Հայֆայում։ Տարածքը 290 հեկտար է։ Խաչակիրներն այն անվանել են Սուրբ Յոհան դե Տիրե[1]։
Քաղաք | |||
---|---|---|---|
Տիրաթ Քարմել | |||
եբրայերեն՝ טירת הכרמל | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | 1949 թ. | ||
Տվյալ կարգավիճակում | 1992 թվականից | ||
Մակերես | 5,601 կմ² | ||
ԲԾՄ | 60 մետր | ||
Բնակչություն | 18․747 մարդ (2013) | ||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | +972 4 | ||
| |||
Աշխարհագրություն խմբագրել
Տիրաթ Քարմել քաղաքը գտնվում է Հայֆայի հարավային սահմանում։ Քաղաքի հյուսիսային մասը գրեթե միաձուլվում է հայֆական Դենիյա շրջանին։
Պատմություն խմբագրել
Հիմնադրվել է 1949 թվականին։ Տիրաթ Քարմելի տարածքում հայտնաբերվել ջրանցույցի մնացորդները և հռոմեական ժամանակաշրջանի հուղարկավորման քարանձավ։ խաչակիրների կողմից կառուցված Սուրբ Ժան տաճարի մնացորդները։ Խաչակիրների կառուցած ամրոցի ավերակները, որոնք գտնվում էին Մաապիլ փողոցում, գրեթե ամբողջովին քանդվել է ժամանակակից շինարարության կողմից, սակայն մինչև օրս կարելի է տեսնել եկեղեցու ապսիդը (շենքի կիսաշրջանաձև ելուստն է)։ Այստեղ են նաև խաչակիրների ստորգետնյա սրահներ։ Կան խաչակիրների կողմից ստեղծված շինությունների մնացորդները նաև քաղաքի այլ հատվածներում։ 2011 թվականի փետրվարի 25-ին Իսրայելի կառավարությունը որոշում է ընդունել այդ տարածքին քաղաքի կարգավիճակ տալու համար։
Բնակչություն խմբագրել
Բնակչությունը ըստ 2013 թվականի տվյալների՝ 18,747 մարդ[2]։ Քաղաքում կա լեռնային հրեաների և վրացական հրեաների մեծ համայնքներ։
Ձեռնակրություններ խմբագրել
Արդյունաբերական գոտում կան տարբեր ձեռնարկություններ. բժշկական սարքավորումների, հայթեքների և սննդի արդյունաբերության տարիներ ձեռնարկություններ։
Կառույցներ խմբագրել
Առկա է հիվանդանոց, որը նախատեսված է հոգեկան հիվանդների համար։ 80 հեկտար տարածքում նախատեսվում է կառուցել 2150 բնակարան, ինչպես նաև բազմաբնակարան շենքեր և շինություններ 1-2 ընտանիքի համար (ներկայումս քաղաքում առկա է 6500 բնակարաններ)։ Նոր շրջան կգտնվի քաղաքի արևմտյան մասում։
Քույր քաղաքներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Khalidi (1992), p. 195
- ↑ כמה תושבים יהודים יש בארץ ישראל?
Արտաքին հղումներ խմբագրել
- Տիրաթ Քարմել՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- Tirat Carmel Municipality Archived 2017-12-28 at the Wayback Machine. (Եբրայերեն)
- Gene Simmons