Տիլման Ռիմենշնայդեր

Ռիմենշնայդեր Տիլման (գերմ.՝ Tilman Riemenschneider, 1460[1][2][3][…], Heilbad Heiligenstadt, Գերմանիա - հուլիսի 17, 1531 կամ հուլիսի 7, 1531(1531-07-07)[4][5], Վյուրցբուրգ, Բավարիա), Վերածննդի շրջանի գերմանացի քանդակագործ։

Տիլման Ռիմենշնայդեր
գերմ.՝ Tilman Riemenschneider
Das (vermutlich) Selbstportrait von Tilman Riemenschneider.04.jpg
Ծնվել է1460[1][2][3][…]
ԾննդավայրHeilbad Heiligenstadt, Գերմանիա
Մահացել էհուլիսի 17, 1531 կամ հուլիսի 7, 1531(1531-07-07)[4][5]
Վախճանի վայրըՎյուրցբուրգ, Բավարիա
ՔաղաքացիությունBanner of the Holy Roman Emperor with haloes (1400-1806).svg Սրբազան Հռոմեական կայսրություն
Ստեղծագործություն(ներ)Zwölfbotenaltar?
Ոճգերմանական Վերածնունդ
Մասնագիտությունքանդակագործ և carver
Գործունեության տարիներ1483-1510
ԵրեխաներBartlmä Dill Riemenschneider?
Commons-logo.svg Tilman Riemenschneider Վիքիպահեստում

ՍտեղծագործություններԽմբագրել

Ստեղծագործել է Վյուրցբուրգում (1483 թ.-ից)։ Ռիմենշնայդերի աշխատանքներում (Ռուդոլֆ ֆոն Շերենբերգի մահարձանը, քար, 1496-1499 թթ., Վյուրցբուրգի Սանկա Կիլիան տաճար, «Սբ․ արյան» խորանը, փայտ, 1501-1504 թթ., Յակոբսկիրխե, Ռոտենբուրգ) պահպանվել են ուշ գոթիկային բնորոշ դինամիկ ձևերն ու բեկվող գծերը։

Սակայն Ռիմենշնայդերը առաջիններից էր, որ հրաժարվեց արձանները երանգավորելու և ոսկեպատելու ավանդույթից, վարպետորեն օգտագործեց նյութի ֆակտուրան և հատուկ ուշադրություն դարձրեց դիմախաղի և ժեստերի կենսական հավաստիությանը։ Ուշ շրջանի գործերում (Մարիայի խորանը, փայտ, (1505-1510 թթ.), Հերգոտսկիրխե, Կրեգլինգեն) դրսևորվել է կերպարների առավել ընդհանրացման և ներքին պարզության, կոմպոզիցիայի ներդաշնակ հավասարակշռվածության նկատմամբ Ռիմենշնայդերի ձգտումը։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։