Տիեզերքի աստղը

հարավկորեական հեռուստասերիալ

Տիեզերքի աստղը (հանգըլ: 우주의 별이; հանջա: ; կոր․ նոր ռոմ․: Woojooui Byuli), հարավկորեական հեռուստասերիալ, որի գլխավոր դերերում նկարահանվել են Կիմ Չուն Մյոնը և Ջի Ունը: Դրաման "Ֆանտազիայի երեք գույները" տրիլոգիաներից առաջինն է, որը ստեղծվել է MBC հեռուստալիքի և Naver համացանցային պորտալի համագործակցության շնորհիվ: Դրամայի գույն է սպիտակը և նրան կհաջորդի Ռոմանտիկա ամբողջ կյանքումը (կանաչ): Այն ցուցադրվել է Naver TV Cast հեռուստաալիքով հունվարի 23-ից յուրաքանչյուր հանգստյան օրեր, ժամը 23:59 (Կորեայի ժամանակով) և MBC հեռուստաալիքով ցուցադրումը սկսվել է 2017 թվականի հունվարի 26-ից յուրաքանչյուր հինգշաբթի ժամը 23:10 (Կորեայի ժամանակով)[1][2][3]:

Picto infobox cinema.png
Տիեզերքի աստղը
The Universe's Star
TheUniverseStar.jpg
Պաշտոնական պոստեր
Ժանրռոմանտիկ ֆիլմ
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
ՌեժիսորԿիմ Ջի Հյուն
Գլխավոր
դերերում
Կիմ Չուն Մյոն
Ջի Ու
ՊրոդյուսերԿիմ Թե Ուկ
Կիմ Հո Ջուն
ՍցենարիստԿիմ Ջի Հյուն
ՕպերատորԿիմ Սուն Չուլ
ԵրաժշտությունՋունգ Ջի Չան
ԽմբագիրԲեք Կյունգ Հվա
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ6 (MBC) / 21 (NaverTv)
Էկրաններին էհունվարի 23, 2017-ից փետրվարի 10, 2017
ՀեռուստաալիքMunhwa Broadcasting Company.svg
Naver TV Cast
ԴիստրիբյուտորMBC
ԿապակցվածՖանտազիայի երեք գույները
Պաշտոնական կայքէջ
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

ՍյուժեԽմբագրել

Համալսարանի երիտասարդ ուսանողուհին՝ Բյուլն ապրում էր բացարձակ վստահությամբ նրանում, որ նրա ամբողջ կյանքը դեռ առջևում է: Բայց, մի անգամ տեղի է ունենում անուղղելին: Աղջիկը, ով դեռ շատ անելիքներ ուներ այս կյանքում, մահանում է անսպասելի դժբախտ պատահարի պատճառով: Իր մահից հետո Բյուլը չի տեղափոխվում հանդերձյալ աշխարհ, այլ դառնում է մահվան խավար քաղվոր: Դեռ կենդանության ժամանակ նա, ինչպես և մի շարք հասակակիցներ, սիրում էր ժամանակակից երաժշտություն: Այժմ քաղվորը հանկարծ իմանում է այն մասին, որ մի հայտնի աստղին սպառնում է լուրջ մահացու վտանգ: Լինելով այդ կատարողի երկրպագուն, նա չի կարող հաշտվել այն բանի հետ, որ շուտով նա կարող է մահանալ: Մահվան քաղվորը, ով պարտավոր է բերել մահը, փորձում է ամեն գնով փրկել հայտնի մարդուն[4]:

ԴերերումԽմբագրել

Գլխավոր դերերումԽմբագրել

Երկրորդական դերերումԽմբագրել

  • Սին Հյուն Սու - Կու Սե Ջու[7]
  • Նա Հերյոնգ - Բժիշկ Յուն Սո Րի
  • Յուն Ջին Սոլ - Գակ Շի
  • Գո Կյու Փիլ- մենեջեր Կո, Ու Ջույի մենեջերը
  • Լի Սի Ըն - մահվան քաղվոր
  • Լի Ջի Հուն - Ում Դե Փյոնգ

Հատուկ ելույթներԽմբագրել

  • Ջու Ջին Մո - Մենեջեր Կո
  • Լի Դե Յոն - Ու Ջույի հայրը
  • Լադի Ջանե - Ջո Յի Նա

ԱրտադրությունԽմբագրել

Դրաման արտադրվել է, որպես Never համացանցային պորտալի և MBC-ի հեռուստաալիքի միասնական աշխատանք[8]:

Դրամայի սցենարիստը և ռեժիսորն էր Կիմ Ջի Հյունը, ով հայտնի է Splash Splash Love հեռուստասերիալիով, որը ստացել է մրցանակ the 20th AsiaTV մրցանակաբաշխության ժամանակ, որպես լավագույն կարճամետրաժ դրամա[9]:

Սցենարի առաջին ընթերցումը տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերին MBC ռադիոկայանում Սանգամում, Հարավային Կորեա[10]:

ԷպիզոդներԽմբագրել

Էպիզոդի # Ամսաթիվ Տևողություն
NaverTV
1
23 հունվարի 2017
11:55
2 17:10
3 13:28
4
24 հունվարի 2017
8:05
5 25 հունվարի 2017 5:37
6
27 հունվարի 2017
9:23
7
27 հունվարի 2017
7:17
8
30 հունվարի 2017
9:37
9 9:43
10 9:54
11
31 հունվարի 2017
7:51
12
1 փետրվարի 2017 թվական
9:34
13
3 փետրվարի 2017 թվական
12:37
14
3 փետրվարի 2017 թվական
14:19
15
6 փետրվարի 2017 թվական
8:38
16 8:59
17 11:41
18
7 փետրվարի 2017 թվական
8:15
19
8 փետրվարի 2017 թվական
7:01
20
10 փետրվարի 2017 թվական
11:38
21
10 փետրվարի 2017 թվական
12:44

ՍաունդթրեքԽմբագրել

The Universe's Star
OST ալբոմ
Սուհո
Ռեմիի
Սաունդթրեկ
Թողարկված10 փետրվարի 2017 թվական
ԺանրՍաունդթրեկ
Քեյ փոփ
Տևողություն12:54
ԼեզուԿորեերեն
աբն
ԼեյբլS.M. Entertainment
Snow Music
KT Music
# ԱնվանումԿատարող Տևողություն
1. «Starlight» (낮에 뜨는 별)Սուհո (EXO) և Ռեմի 03:08
2. «The Moment I First Saw» (처음 본 순간)Ռեմի 03:19
3. «Starlight» (Inst.)  03:08
4. «The Moment I First Saw» (Inst.)  03:19
12:54

ՎարկանիշԽմբագրել

  • Աղյուսակում կապույտ թվերը ցույց են տալիս ամենացածր վարկանիշը, իսկ կարմիր թվերը ամենաբարձր վարկանիշը:
  • NR նշանակում է, որ դորաման չի զբաղեցրել ոչ մի հորիզոնական ամենօրյա լավագույն 20-ի մեջ, տվյալ օրը։
Էպիզոդի # Ամսաթիվ Դիտողների միջին քանակ
TNmS Ratings[11] AGB Nielsen[12]
Համազգային Համազգային
MBC
1
26 հունվարի 2017 թվական
2.1% (NR)
1.4% (NR)
2
2.1% (NR)
1.0% (NR)
3
2 փետրվարի 2017 թվական
1.7% (NR)
2.4% (NR)
4
1.1% (NR)
1.5% (NR)
5
9 փետրվարի 2017 թվական
1.3% (NR)
1.2% (NR)
6
0.8% (NR)
1.0% (NR)
Միջինը 1.5% 1.4%

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «[단독] 엑소 수호, MBC 단막극 주연 물망…‘퐁당퐁당 러브’ PD 신작»։ mk.co.kr։ Վերցված է 2016-11-11 
  2. «Ji Woo, Shin Hyun Soon join EXO’s Suho for upcoming drama ‘The Universe’s Star’»։ AsiaStarz։ 2016-09-22։ Վերցված է 2016-11-11 
  3. «[브레이크뉴스] ‘우주의 별이’ 엑소 수호, 촬영현장 공개..우수에 찬 눈빛+완벽 비주얼 ‘시선집중’»։ 브레이크뉴스։ Վերցված է 2016-12-22 
  4. koreaportal (2016-10-03)։ «EXO Suho to Play an Idol Role in 'The Universe's Star'»։ koreaportal։ Վերցված է 2016-11-11 
  5. «엑소 수호 새 드라마 스틸컷 ㄷㄷㄷㄷㄷㄷㄷ - 인스티즈(instiz) 인티포털»։ www.instiz.net։ Վերցված է 2016-11-11 
  6. «[단독]"디오 이어 수호…" 지우, ´우주의 별이´ 주인공»։ Վերցված է 2016-11-11 
  7. «'청춘시대' 신현수 '우주의 별이' 캐스팅 "수호·지우와 호흡"»։ Վերցված է 2016-11-11 
  8. «[단독] 엑소 수호, MBC 단막극 주연 물망…‘퐁당퐁당 러브’ PD 신작»։ Վերցված է 2016-11-11 
  9. «EXO's Suho To Star In A New Drama By The Producing Director Of "Splash Splash Love" ⋆ latest kpop news and music | Officially Kmusic»։ latest kpop news and music | Officially Kmusic (en-US)։ 2016-08-17։ Վերցված է 2016-11-11 
  10. «[세가지색 판타지] 1편 ‘우주의 별이’ 수호(EXO), 지우-신현수-해령 첫 대본 리딩 현장 공개!»։ www.anewsa.com։ Վերցված է 2016-11-11 
  11. «TNMS Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu»։ TNMS Ratings (Korean)։ Վերցված է 2017-01-24 
  12. «AGB Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu»։ AGB Nielsen Media Research (Korean)։ Վերցված է 2017-01-24 

Արտաքին հղումներԽմբագրել