Տիգրան Մեծի հուշարձան (Երևան, ՀՀ նախագահի նստավայր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Մեծի հուշարձան (այլ կիրառումներ)
Տիգրան Մեծի հուշարձան, գտնվում է Երևանում, ՀՀ նախագահի նստավայրի հետնամասում։ Տեղադրվել է 2000 թվականին նստավայրի առջևի մասում, 2011 թվականին ապամոնտաժվել է և տեղափոխվել նստավայրի հետնամաս[1]։
Տիգրան Մեծի հուշարձան | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Բարձրություն | 2,8 մ |
Քանդակագործ(ներ) | Լևոն Թոքմաջյան |
Նյութ | մարմար |
Շինարարության ավարտ | 2000 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Հեղինակ
խմբագրել- Քանդակագործ՝ վաստակավոր նկարիչ Լևոն Թոքմաջյան
Տվյալներ
խմբագրելՀուշարձանը կառուցված է մարմարից, չափսերը՝ 2,8 x 1,6 x 1,0 մ։ Երևանում Տիգրան Մեծի արձաններից երկրորդն է։ Մյուսը տեղադրված է Նոր Նորքում, հեղինակը կրկին Լևոն Թոքմաջյանն է։
Պատմություն
խմբագրելՏեղադրվել է 2000 թվականին[2]։ 2011 թվականի մայիսի 2-ին հանրապետության գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի առաջարկով Տիգրան Մեծի և Նոյի արձանները ճակատամասից ապամոնտաժվել են և տեղափոխվել շենքի հետնամաս։ Ըստ նրա՝ արձաններն իրենց ծավալով և դիրքով նախագահական նստավայրի ճակատամասին հարիր չեն[3]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Նոյ նահապետն ու Տիգրան Մեծն ընդամենը տեղափոխվում են
- ↑ Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9
- ↑ ԱՐՁԱՆՆԵՐԸ ՀԱՆՎԵԼ ԵՆ ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ԱՌԱՋԱՐԿՈւԹՅԱՄԲ(չաշխատող հղում)