Տիգրան Հակոբյան (լրագրող)
հայ լրագրող
(Վերահղված է Տիգրան Հակոբյանից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Հակոբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիգրան Ռաֆիկի Հակոբյան (մայիսի 1, 1960, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական գործիչ, լրագրող, գրականագետ, ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ (2019 թ․ հունվարի 29-ից)։
Տիգրան Ռաֆիկի Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Մասնագիտություն | լրագրող |
Զբաղեցրած պաշտոններ | ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ, «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի գլխավոր խմբագիր, ՀՀ Հեռուստա և ռադիոհաղորդումների Պետական Վարչության պետ, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն, «Հայք» թերթի գլխավոր խմբագիր, ՀՀ կառավավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ՀՀ կառավավարությանն առընթեր տեղեկատվության և տպագրության վարչության պետ, «Իմեդի» հեռուստաընկերության գլխավոր տնօրենի խորհրդական, Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, «Ծաղկունքի բաց դպրոց» պետական հիմնադրամի տնօրեն, «Դար» տարածքային զարգացման և մրցունակության հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար, «ՄԿՌ մեդիա Արմենիա» ընկերությունների խմբի ղեկավար, «Արձագանք» ռադիոընկերությաւն և «Դոմինանտ Պրոդաքշն» ՓԲ ընկերության տնօրեն, «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» ՀԿ նախագահ |
Կենսագրություն
խմբագրելԿրթություն
խմբագրել- 1983-1988 թթ . - Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ, ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետ, գրականագետ։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1988-1990 թթ. – «Կոմունիստ» օրաթերթի թղթակից և բաժնի վարիչ,
- 1990-1993 թթ. – «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի բաժնի վարիչ և գլխավոր խմբագիր,
- 1993-1995 թթ. – ՀՀ Հեռուստա և ռադիոհաղորդումների պետական վարչության պետ,
- 1995-1998 թթ. – «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն,
- 1998-1999 թթ. – «Հայք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր,
- 1998-1999 թթ. – «Հրաչյա Աճառյան» համալսարանի դասախոս,
- 1999-2000 թթ. – ՀՀ Կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հանրության հետ կապերի վարչության պետ, ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ,
- 2001-2003 թթ. – «Էկոնտե» ՍՊ ընկերության տնօրեն,
- 2005-2006 թթ. – «Իմեդի» հեռուստաընկերության գլխավոր տնօրենի խորհրդական,
- 2006-2009 թթ. – «Հայկական զարգացման բանկ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ,
- 2006-2008 թթ. – Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս,
- 2011-2014 թթ. – «Ծաղկունքի բաց դպրոց» պետական հիմնադրամի տնօրեն, ապա «Դար» տարածքային զարգացման և մրցունակության հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար,
- 2014-2016 թթ. – «ՄԿՌ մեդիա Արմենիա» ընկերությունների խմբի ղեկավար, «Արձագանք» ռադիոընկերության և «Դոմինանտ Պրոդաքշն» ՓԲ ընկերության տնօրեն,
- 2019-2022 թթ. - Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ,
- 2016թ. – Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ (Ազգային Ժողովի որոշում` 2016 թ. սեպտեմբերի 15, ԱԺՈ-014-Ա),
- 2019 թ. հունվարի 29-ից - ՀՌՀ նախագահ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «:: ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ::ՀԱԿՈԲՅԱՆ Տիգրան | YPC» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Տիգրան Հակոբյան – ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
Նախորդող Սամվել Գևորգյան |
ՀՀ Հեռուստա և ռադիոhաղորդումների Պետական Վարչության պետ Տիգրան Հակոբյան 1993 -1995 |
Հաջորդող Պերճ Ստեփանյան (որպես Հայաստանի պետական հեռուստատեսության գլխավոր տնօրեն) |
Նախորդող Գագիկ Բունիաթյան |
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյան 2019 թ. հունվարի 29-ից |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |