Պերճ Ստեփանյան
Պերճ Գառնիկի Ստեփանյան (դեկտեմբերի 26, 1937, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանասեր, ԵՊՀ հրատարակչության տնօրեն (1998-2014), Հայաստանի պետական հեռուստատեսության գլխավոր տնօրեն (1996-1997)։
Պերճ Գառնիկի Ստեփանյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1937 (85 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բանասեր |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի պետական հեռուստատեսության գլխավոր տնօրեն, ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմի նախագահի տեղակալ, Հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայի տնօրեն |
Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է 1937թ․ դեկտեմբերի 26-ին Երևանում՝ մտավորականների ընտանիքում[1]։
Կրթություն Խմբագրել
1965 թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը[1]։
Աշխատանքային գործունեությունը Խմբագրել
- 1967-1997 թթ․- աշխատել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում[2]
- 1982-1985 թթ. - աշխատել է Հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայում, որպես տնօրեն[2]։
- 1985-1990 թթ. - ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմի նախագահի տեղակալ [2]։
- 1996-1997 թթ. - Հայաստանի պետական հեռուստատեսության գլխավոր տնօրեն [2][3]։
- 1998-2014 թթ․ - Երևանի պետական համալսարանի հրատարակչության տնօրեն[4]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Daily A. Z. G.։ «ՊԵՐՃ ՍՏԵՓԱՆՅԱՆ. ՀԱՐԱՏԵՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԸ»։ AZG Daily։ Վերցված է 2020-04-18(չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «BAC TV Հին հեռուստացույցի հյուրը Պերճ Ստեփանյանն էր»
- ↑ «Wayback Machine»։ web.archive.org։ 2006-02-12։ Արխիվացված է օրիգինալից 2006-02-12-ին։ Վերցված է 2020-04-18
- ↑ «Մեր մասին»։ publishing.ysu.am։ Վերցված է 2020-04-18
Նախորդող Տիգրան Հակոբյան (որպես ՀՀ Հեռուստա և ռադիոhաղորդումների Պետական Վարչության պետ) |
Հայաստանի պետական հեռուստատեսության գլխավոր տնօրեն Պերճ Ստեփանյան 1996 -1997 |
Հաջորդող Համլետ Գասպարյան (որպես Հայաստանի ազգային հեռուստատեսության գլխավոր տնօրեն) |