Սամվել Գևորգյան (քաղաքական գործիչ)

հայ խմբագիր, քաղաքական գործիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Գևորգյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սամվել Վոլոդյայի Գևորգյան (հոկտեմբերի 2, 1948, Զարինջա, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 17, 2014, Երևան, Հայաստան), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։

Սամվել Վոլոդյայի Գևորգյան
Ծնվել էհոկտեմբերի 2, 1948(1948-10-02)
ԾննդավայրԶարինջա, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 17, 2014(2014-06-17) (65 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և խմբագիր
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀՀՇ

Կրթություն խմբագրել

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ բանասերի որակավորմամբ։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1971-1972 թթ. - Թալինի շրջանի Ներքին Բազմաբերդ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ։
  • 1972-1973 թթ. - աշխատել է «Աշտարակ» թերթում, որպես խմբագիր։
  • 1973-1989 թթ. - ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմի խմբագիր, ինֆորմացիայի գլխավոր խմբագրության բաժնի վարիչ։
  • 1989-1991 թթ. - «Հայք» թերթի հիմնադիր և առաջին գլխավոր խմբագիր։

Պետական և քաղաքական գործունեությունը խմբագրել

  • 1991-1993 թթ. - ՀՀ հեռուստառադիոպետվարչության պետ։
  • 1993-1995 թթ. - ՀՀ Նախագահի խորհրդական։
  • «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ 1988-1989 թթ. կալանավորվել է «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ՝ ռուսական "Матросская тишина" բանտում։
  • 1990 թ. ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր։
  • 1995 թ. հուլիսի 28-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։ ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ։
  • Եղել է ՀՀՇ վարչության անդամ։

Վախճանվել է 2014 թ. հունիսի 17-ին, ուղեղի կաթվածից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.

«Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանը»

Նախորդող
Հենրիկ Հովհաննիսյան (որպես ՀՀ Հեռուստա և ռադիոյի Պետական Կոմիտեի նախագահ)
ՀՀ Հեռուստա և ռադիոhաղորդումների Պետական Վարչության պետ
Սամվել Գևորգյան

1991 -1993
Հաջորդող
Տիգրան Հակոբյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, Գևորգ Բաղդասարյանը որպես ՀՀ Գերագույն խորհրդի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ
Սամվել Գևորգյան

1995 -1998
Հաջորդող
Ռազմիկ Մարտիրոսյան