Գագիկ Բունիաթյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բունիաթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Կառլենի Բունիաթյան (հուլիսի 26, 1969, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մեդիա և պետական գործիչ, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախկին նախագահ (2013- 2019)։
Գագիկ Կառլենի Բունիաթյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 26, 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Կրթություն
խմբագրել- 1976-1986 թթ. - սովորել և ավարտել է Երևանի թիվ 164 միջնակարգ դպրոցը։
- 1986-1992 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետը՝ ինժեների որակավորամբ։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1985 թ. - Երևանի «Սելենա» գործարանի տնտեսական բաժնի առաջին կարգի բանվոր։
- 1987-1988 թթ. - «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ ակումբի պրոդյուսեր և ղեկավար։
- 1991 թ. - Հայաստանի երիտասարդ կազմակերպությունների կոմիտեի ռեֆերենտ։
- 1991-1995 թթ. - Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական ինստիտուտիի Ուրախների և հնարամիտների ակումբի ղեկավար։
- 1991-1995 թթ. -«Շարմ» ընկերության հիմնադիրների խորհրդի նախագահ։
- 1992-1994 թթ. - Ուրախների և հնարամիտների ակումբի ԱՊՀ հավաքականի տնօրեն։
- 1994 թ. - «ԱՄԻԿ» հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր։
- 1995-1996 թթ. - Երևանի երիտասարդության պալատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։
- 1996 թ. - ՀՀ տեղեկատվության նախարարության «Հայաստանի հեռուստաընկերություն» պետական ձեռնարկության Առաջին ծրագրի տնօրինության գլխավոր պրոդյուսեր։
- 1997-1999 թթ. - «Հայաստանի հեռուստաընկերություն» պետական ձեռնարկության կոմերցիոն ծրագրերի բաժնի պետ։
- 1999-2010 թթ. - «Շարկ» ՍՊԸ տնօրեն («Հայ ԹիՎի» հեռուստաալիք)։
- 2010 թ. սեպտեմբերի 7-ից 29-ը - «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ գլխավոր պրոդյուսեր։
- 2010-2013 թթ. - «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն։
- 2013 թ. մայիսի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ՝ վեց տարի ժամկետով[1]։
- 2013 թ. մայիսի 7-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նիստում ընտրվել է հանձնաժողովի նախագահ։
Ամուսնացած է, ունի երկու որդի։
Նախորդող Արմեն Արզումանյան |
Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյան 2010 -2013 |
Հաջորդող Մարգարիտա Գրիգորյան |
Նախորդող Գրիգոր Ամալյան |
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյան 7 մայիսի 2013 թ. - 6 մայիսի 2019 թ. |
Հաջորդող Տիգրան Հակոբյան |