Տիգրան Դավթյան (ազատամարտիկ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Դավթյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Տիգրան Յուրիկի Դավթյան (մարտի 4, 1969(1969-03-04), Վարդաշատ, Հադրութի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 22, 1993(1993-12-22), Բոյուք Բահմանլու, Ֆիզուլիի շրջան, Ադրբեջան), հայ ազատամարտիկ[1]։

Տիգրան Դավթյան
Ծնվել էմարտի 4, 1969(1969-03-04)
ԾննդավայրՎարդաշատ, Հադրութի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 22, 1993(1993-12-22) (24 տարեկան)
Մահվան վայրԲոյուք Բահմանլու, Ֆիզուլիի շրջան, Ադրբեջան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունռազմական գործիչ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1969 թվականի մարտի 4-ին, Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում։ Ավարտել է Թաղասեռի 8-ամյա դպրոցը[1]։

Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո կամավորագրվել է «Գետակ» գումարտակում և մասնակցել պաշտպանական ու ազատագրական մի շարք մարտերի[1]։

Զոհվել է 1993 թվականի դեկտեմբերի 22-ին Բոյուք Բահմանլու (en) գյուղի տարածքում։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Վարդաշատի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Տիգրան Դավթյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.