Տիգրան Ավետիսյան (քաղաքական գործիչ)

Տիգրան Գեորգիի Ավետիսյան (վրաց.՝ ტიგრან გიორგის ძე ავეტისიანი, փետրվարի 18, 1891(1891-02-18), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մայիսի 26, 1938(1938-05-26), Կրասնոյարսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ և վրացի քաղաքական գործիչ, Վրաստանի հիմնադիր ժողովի անդամ (1919-1921)։

Տիգրան Ավետիսյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 18, 1891(1891-02-18)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 26, 1938(1938-05-26) (47 տարեկան)
Մահվան վայրԿրասնոյարսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀՅԴ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Սանկտ Պետերբուրգի Կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

Ձերբակալվել է 1908 թվականին՝ քաղաքական դրդապատճառներով։ 1918թվականին  ընտրվել Է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության խորհրդարանի անդամ։

1919 թվականի սեպտեմբերին լրացուցիչ ընտրություններում ընտրվել Է Վրաստանի հիմնադիր ժողով։

Բազմիցս ձերբակալվել է խորհրդային ռեժիմի հաստատումից հետո։ 1935 թվականին ստացել է հինգ տարվա աքսոր Տուրուխանսկ։ Աշխատել է Տուրուխանսկի երկրամասի Յարցևո գյուղում որպես անտառտնտեսության իրավախորհրդատու։ Կրկին ձերբակալվել է 1938 թվականի փետրվարի 7-ին՝ հակահեղափոխական ընդհատակյա կազմակերպության անդամ լինելու և ահաբեկչական գործունեության մեղադրանքով։ Գնդակահարվել է 1938 թվականի մայիսի 26-ին[1]։

Արդարացվել է 1957 թվականի հունիսի 8-ին Կրասնոյարսկի շրջանային դատարանի կողմից, իսկ 1989 թվականի հուլիսի 10-ին՝ Կրասնոյարսկի դատախազության կողմից։

Գրականություն խմբագրել

  • ირაკლი ხვადაგიანი. საქართველოს დამფუძნებელი კრება 1919. საბჭოთა წარსულის კვლევის ლაბორატორია. გვ. 147—148, თბ., 2016

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Сталинские списки из Грузии». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

საქართველოს დემოკრატიული რესპუბლიკა (1918—1921)