Տիգրանակերտի հնագիտական թանգարան

Տիգրանակերտի հնագիտական թանգարանը գործում է մ.թ.ա. I դ-ում Տիգրան Մեծի հիմնադրած Տիգրանակերտ քաղաքի տարածքում (ներկայումս՝ պատմամշակութային արգելոց) գտնվող XVIII դարի ամրոցում։ Թանգարանի 3 սրահներում ներկայացված են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի պեղումներով հայտնաբերած մ.թ.ա. V դար մ.թ.ա. XVII դարերի գտածոներ։ Հատկապես արժեքավոր է V-VI դարերին վերագրվող մոտ 8 սմ տրամագծով կավե սկավառակը, որի մի երեսին՝ շրջանի մեջ, փորագրված է հավասարաթև խաչ, մյուսին՝ տղամարդու դիմապատկեր՝ հայերեն արձանագրությամբ, վերջինս Արցախի տարածքում հայտնաբերված հայերեն ամենահին արձանագրություններից է։ Բազմաթիվ ցուցադրափեղկերում ներկայացված է պեղումների ընթացքը, հայերեն, ռուսերեն, և անգլերեն մանրամասն տեղեկություններ են տրվում տեղանքի պատմության, պեղումների ու գտածոների վերաբերյալ։

Տիգրանակերտի հնագիտական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Արցախ
ՏեղագրությունՏիգրանակերտ
Կայքtigranakert.am/rus/index.php
Քարտեզ
Քարտեզ

Համլետ Պետրոսյանի ղեկավարությամբ Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի հնագիտական արշավախմբի պեղումների ընթացքում հայտնաբերված տարաբնույթ հնությունները հիանալի լուսաբանում են Արցախի այս զարմանահրաշ անկյան հնագույն պատմությունն ու հարուստ մշակույթը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։