Տիբոր Մերաի
Տիբոր Մերաի (հունգ.՝ Méray Tibor, ապրիլի 6, 1924[1], Բուդապեշտ, Հունգարիայի թագավորություն - նոյեմբերի 12, 2020[2], Փարիզ, Ֆրանսիա), հունգար գրող, լրագրող։
Տիբոր Մերաի հունգ.՝ Tibor Méray | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1924[1] |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիայի թագավորություն |
Վախճանվել է | նոյեմբերի 12, 2020[2] (96 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Մասնագիտություն | լրագրող, գրող և սցենարիստ |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Կրթություն | Բուդապեշտի համալսարան (1946)[3] և Pázmány Péter Catholic University? |
Անդամակցություն | Գրականության թվային ակադեմիա, Հունգարական գրողների միություն և Association of Hungarian Journalists? |
Պարգևներ | |
Tibor Méray Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՏիբոր Մերաին ծնվել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ 1924 թ.: Ավարտել է Բուդապեշտի համալսարանը հունգարական և լատինական գրականության մասնագետի որակավորմամբ։ Աշխատել է «Սաբատ Նեպում» (Szabad Nep) (կոմունիստական կուսակցության օրգան), ղեկավարել է մշակույթի բաժինը, հետագայում դարձել է խմբագրական կոլեգիայի անդամ։ Եղել է Սաբատ Նեպի ռազմական թղթակիցը Կորեական պատերազմում։ 1953-1954 թվականներին Տիբոր Մերաին եղել է հունգարական գրողների կուսկազմակերպության միության քարտուղարը (СВП), 1954 թվականից`այդ այդ կազմակերպության քարտուղարը։ 1953 թվականի իրադարձություններից հետո կորցրել է պաշտոնները թե' թերթում, թե' СВП-ում։ 1956 թվականի ապստամբությունից հետո նա վտարվում է Հարավսլավիա։ 1957 թվականից ապրում է Ֆրանսիայում։ Եղել է գրողների ПЕН ակումբի առաջին քարտուղար և Հունգարիայի մարդու իրավունքների պաշտպանության լիգայի նախագահ։ 1989 թվականին՝ 33 տարվա վտարանդիությունից հետո, Տիբոր Մերաին գնում է Բուդապեշտ, որպեսզի մասնակցի Իմրե Նադյայի աճյունի փոշու հանդիսավոր վերաթաղմանը և հանգուցյալի ընտանիքի խնդրանքով Իմրե Նադյայի դամբանականը կարդա։
Երկեր
խմբագրել- Тринадцать дней. Нью-Йорк. Фредерик А. Прегер, 1961.
- 13 дней. Имре Надь и венгерская революция 1956 года. Москва. Логос, 2007.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Méray Tibor emlékére
- ↑ Lexikon der Goldmann-Taschenbücher (գերմ.) / Hrsg.: W. Goldmann — 1963. — Vol. 1000. — S. 208.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիբոր Մերաի» հոդվածին։ |