Տիա Բանգա

լատիշ արտիստուհի, բանաստեղծ, գրող

Տիա Բանգա (լատիշ․՝ Tija Banga, իսկական անուն ազգանունը՝ Տիա Կոպշտալե, մայիսի 19, 1882(1882-05-19), Ռիգա, Ռուսական կայսրություն - հունվարի 1, 1957(1957-01-01), Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի լատիշ արտիստուհի, Լատվիական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի (1947)։ Բանաստեղծ և դրամատուրգ։

Տիա Բանգա
լատիշ․՝ Tija Banga
Ծնվել էմայիսի 19, 1882(1882-05-19)
ԾննդավայրՌիգա, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 1, 1957(1957-01-01) (74 տարեկան)
Մահվան վայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՌայնիսի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Լատվիա և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի և դերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
Երեք աստղերի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Դեռ վաղ տարիքից եղել է սիրողական թատրոնում, 1902-1904 թվականներին եղել է Ռիգայի Նոր թատրոնի դերասանուհի, 1906-1907 թվականներին հանդես է եկել «Ապոլլո» թատրոնի բեմում, աշխատել Ալֆրեդ Ամտման-Բրիենդիտի հետ։ Նոր թատրոնում եղել է թատրոնի առաջատար դերասանուհիներից մեկը։

Հետագայում՝ 1915-1917 թվականներին, աշխատել է Պետրոգրադի և Մոսկվայի լատիշական թատրոններում։ 1919 թվականից եղել է Խորհրդային Լատվիայի Բանվորական թատրոնի, այնուհետև՝ Լատվիայի այլ թատրոնների (Ելգավա քաղաքի թատրոն «Դայլես» թատրոն) դերասանուհի։

1934 թվականից անցնում է թոշակի, Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո՝ 1945 թվականից, վերսկսում է բեմական գործունեությունը Ռիգայի Գեղարվեստական թատրոնում։ Լայն պլանի դերասանուհի է, խաղացել է ինչպես դրամատիկ, այնպես էլ կոմիկական դերեր։ Մարմնավորել է Սպիդոլայի կերպարը Ռայնիսի «Կրակներ և գիշերներ»-ի առաջին բեմականացմանը (1911 թվական, Ռիգայի Նոր թատրոն)։

Բանաստեղծական ժողովածուների, պատմվածքների, մի քանի պիեսների («Հայր» և այլն) և հուշագրությունների հեղինակ է։ Տիա Բանգայի մահից հետո տպագրվել են նրա «Իմ կյանքը» հուշագրությունները։

Մահացել է 1966 թվականին Ռիգայում։ Թաղված է Ռիգայի Ռայնիսի գերեզմանատանը։

Գրականություն խմբագրել

  • Театральная энциклопедия. / Глав. ред. С. С. Мокульский. - Т. 1 - М.: Советская энциклопедия, 1961.