Տերպանդրոս (հունարեն՝ Τέρπανδρος', մ. թ. ա. 712, Antissa, Commune of Antissa - մ. թ. ա. 645, Սպարտա, Սպարտայի Մունիցիպալիտետ, Laconia Regional Unit, Պելոպոնես, Հունաստան), հին հույն բանաստեղծ։

Տերպանդրոս
Ծնվել էմ. թ. ա. 712
ԾննդավայրAntissa, Commune of Antissa
Վախճանվել էմ. թ. ա. 645
Վախճանի վայրՍպարտա, Սպարտայի Մունիցիպալիտետ, Laconia Regional Unit, Պելոպոնես, Հունաստան
Մասնագիտությունբանաստեղծ, երաժիշտ, գրող և մարզիկ
Լեզուհին հունարեն
Պարգևներ

Քնարերգության այն տեսակը, որի մեջ գերիշխում է երաժշտությունը, կապված է Տերպանդրոսի անվան հետ։ Մելոսյան բանաստեղծության՝ խմբական քնարերգության առանձնահատկությունն այն է, որ նրա մեջ երաժշտությունը խաղում է հիմնական դեր, իսկ բանաստեղծությունը՝ ոչ էական։ Տերպանդրոսը զարգացնում է քնարերգության այս ճյուղը։ Տերպանդրոսին վերագրվում են սկոլիաները-սեղանի կամ խնջույքի երգերը, որոնք գոյություն են ունեցել վաղ ժամանակներից ժողովրդի մեջ և երգվել խնջույքի ժամանակ, հերթով, սեղանակիցների կողմից։

Ըստ ավանդության Տերպանդրոսը Պյութոսի հրամանով գալիս է Սպարտա քաղաքը և իր երգերով հանգստացնում քաղաքացիներին, որոնց մեջ քաղաքական գժտություն կար։ Սպարտան գրավել էր Մեսսինա քաղաքը և 7-րդ դարի սկզբին դարձել ուժեղ պետություն։ Սպարտացիները սիրում էին երաժշտություն և, նույնիսկ, նրանք թշնամու վրա հարձակվում էին սրնգի նվագի տակ, չափական քայլերով և սերտ կապակցություն տեսնում իրենց քաջության և զորքի երաժշտության միջև։ Սպարտայի հրավերով այստեղ էին համախմբվում ժամանակի նշանավոր երաժիշտները և բանաստեղծները։ Տերպանդրոսը նույնպես հրավիրվում է և մասնակցում բանաստեղծական հանդեսներին ու մրցանակ ստանում։

Տերպանդրոսը բնիկ լեսբոսցի էր, բայց ապրում էր Սպարտայում և սիրում սպարտական կարգերը։ «Այնտեղ ապրում է քաջարի երիտասարդությունը,- ասում է Տերպանդրոսը,- այնտեղ հնչում է երաժշտության ձայները, այնտեղ իշխում է արդարությունը»։

Տերպանդրոսը երաժշտության մեջ նորարար է։ Կիթառը մինչ այդ բաղկացած էր չորս լարից, որի շնորհիվ հնարավոր էր նվագել միայն պարզ եղանակներ, բայց Տերպանդրոսը եղավ առաջինը, որ լարերի թիվն ավելացրեց և չորսից հասցրեց յոթի։ Մելոսյան բանաստեղծները հորինեցին բազմաթիվ մելոդիաներ, որոնք կոչվել են «Նոմոս»-ներ։ Նոմոսի մշակողը համարվում է Տերպանդրոսը։ Այս կարգի նշանավոր երգիչ է նաև թեբեացի Կոլոնասը, իսկ ամենախոշորը՝ արգոսցի Սակադոսը, որ հեղինակելով Պիթյան նոմոսը, առանց երգելու նվագել է սրնգի վրա[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Ա.Առաքելյան (1968). Հունական գրականության պատմություն. Երևան: «Լույս». էջ 128-129.