Տերուկ դեղագործական

բույսերի տեսակ
Տերուկ դեղագործական
Տերուկ դեղագործական
Տերուկ դեղագործական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Կակաչազգիներ (Papaveraceae)
Ենթաընտանիք Ծխաբուսայիններ (Fumarioideae)
Ցեղ Ծխաբույս (Fumaria)
Տեսակ Տերուկ դեղագործական (F. officinalis)
Միջազգային անվանում
Fumaria officinalis

Տերուկ դեղագործական (լատին․՝ Fumaria officinalis), հաճարազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

10-40 սմ բարձրությամբ ցողունով, թույլ զարգացած առանցքային և ուղղաձիգ արմատով, միամյա գեղեցիկ խոտաբույս է։ Հերթադիր գորշակապտավուն տերևները մասնատված են եռակի փետրաձև, երկարավուն նշտարաձև կամ գծային փոքր մասերի։ Տերևանութներից աճող նոսր ողկույզներում հավաքված են երկսեռ անկանոն, վարդագույն կամ ծիրանի ծաղիկները։ Երկու բաժակաթերթիկներով բաժակը զգալիորեն կարճ է 4 պսակաթերթիկներից կազմված երկշուրթ պսակից։ Անհարթ մակերեսով, գագաթում փորվածք ունեցող պտուղը միասերմ ընկուզիկ է[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների չոր լանջերին և թփուտներում։ Տարածված է Տավուշի և Վայոց ձորի մարզերում, Երևանում և Արցախում։ Թունավոր բույս է[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են կանաչ զանգվածը ծաղիկներով։ Ժողովրդական բժշկության մեջ ծխաբույսի թուրմը և ոգեթուրմն օգտագործում են որպես միզամուղ, քրտնաբեր, ցավազրկող և ընդհանուր կազդուրիչ միջոց դեղնախտի, լեղուղիների և լեղապարկի հիվանդությունների բուժման համար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերուկ դեղագործական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերուկ դեղագործական» հոդվածին։