Տերի Դեհեր

ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ

Լենոկս Դոմինիկ «Տերի» Դեհեր (անգլ.՝ Lennox Dominique "Terry" Dehere, սեպտեմբերի 12, 1971(1971-09-12), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։

Տերի Դեհեր
Terry Dehere

Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Խաղարկող/Հարձակվող պաշտպան
Ի ծնե տրված անունը Լենոկս Դոմինիկ «Տերի» Դեհեր
Lennox Dominique "Terry" Dehere
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 12, 1971 (52 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1,88 մ
Քաշ 86 կգ
Դպրոց Սենտ Էնտոնի (Ջերսի Սիթի, Նյու Ջերսի)
համալսարան Սեթոն Հոլ (1990—1993)
Դրաֆթի տարի 1993 / ռաունդ` 1 / ընտր.` 13-րդ
Դրաֆթ ակումբ Լոս Անջելես Կլիպերս
Կարիերա սկիզբ 1993 թվական
Կարիերա ավարտ 2002 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
  • Հագերտի մրցանակ (1993)
  • NCAA համաամերիկյան երկրորդ հավաքական (1993)
  • Big Ten կոնֆերենցիայի տարվա խաղացող (1993)
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 402
  • Միավորներ՝ 3235 (8 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 588 (1,5 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 1034 (2,6 փ/խ)
  • Խլումներ՝ 213 (0,5 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 36 (0,1 բ/խ)

Վաղ տարիներ խմբագրել

Տերի Դեհերը ծնվել է Նյու Յորք նահանգի Նյու Յորք քաղաքում։ Սովորել է Ջերսի Սիթի քաղաքի Սենթ Էնտոնի դպրոցում, որտեղ խաղացել է տեղի բասկետբոլային ակումբի կազմում։ 1993 թվականին ավարտել է Սեթոն Հոլի համալասարանը, որտեղ չորս տարի շարունակ խաղացել է «Սեթոն Հոլ Փայրետս» ակումբի կազմում։ Այնտեղ հաջող կարիերա է անցկացրել՝ արդյունքում հավաքելով 2494 միավոր, 415 անդրադարձ, 319 փոխանցում, 144 խլում և 42 բլոկշոտ[1], ինչպես նաև երկու անգամ օգնել է թիմին հաղթե Big East կոնֆերենցիայի պարբերական չեմպիոնատը(1992—1993), նաև երկու անֆամ Big East կոնֆերենցիայի առաջնությունը (1991, 1993)[2][3][4]։

Խաղացողի կարիերա խմբագրել

Խաղացել է խաղարկողի և հարձակվող պաշտպանի դիրքերում։ 1993 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Լոս Անջելես Կլիպերս» ակումբի կողմից 13-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Սակրամենտո Քինգս», «Վանկուվեր Գրիզլիս», «Ալբա Բեռլին» և «Նորթ Չարլստոն Լուգեյթերս» (NBA զարգացման լիգա) ակումբների կազմում։ Ընդհանուր NBA-ում անցկացրել է 6 մրցաշրջան։ 1993 թվականին դարձել է Հագերտի մրցանակի դափնեկիր, ճանաչվել է Big East կոնֆերենցիայի տարվա բասկետբոլիստ, ինչպես նաև ընդգրկվել է NCAA համաամերիկայան երկրորդ հավաքականի մեջ։ Ընդհանուր NBA կարիերայի ընթացքում խաղացել է 402 խաղ, որոնցում հավաքել է 3235 միավոր (8,0 մ/խ), կատարել է 588 անդրադարձ, 1034 փոխանցում, 213 խլում և 36 բլոկշոտ։

Կարիերան ԱՄՆ-Ի հավաքականում խմբագրել

Դեհերը 1990 թվականին ԱՄՆ-ի հավաքականի կազմում դարձել է Մոնտեվիդեոյում Ամերիկայի մինչև 18 տարեկան պատանիների միջև անցկացվող բասկետբոլի չեմպիոնատի չեմպիոն։ 1991 թվականին ԱՄՆ-ի հավաքականի կազմում Հավանայում անցկացվող պանամերիկյան խաղերում գրավել է բրոնզե մեդալներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Terry Dehere». sports-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Վերցված է 2014 թ․ հունվարի 6-ին.(անգլ.)
  2. «1990-91 Big East Conference Season Summary». sports-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Վերցված է 2014 թ․ հունվարի 6-ին.(անգլ.)
  3. «1991-92 Big East Conference Season Summary». sports-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Վերցված է 2014 թ․ հունվարի 6-ին.(անգլ.)
  4. «1992-93 Big East Conference Season Summary». sports-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Վերցված է 2014 թ․ հունվարի 6-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել