Տետովոյի պետական համալսարան

Տետովոյի պետական համալսարան (ալբ․՝ Universiteti Shtetëror i Tetovës, մակեդոներեն՝ Државен универзитет во Тетово), Մակեդոնիայի չորս պետական համալսարաններից մեկն է։ Գտնվում է Տետովոյում։ Հիմնադրվել է 1994 թվականի հունիսի 4-ին որպես ալբաներեն լեզվով Մակեդոնիայի առաջին բարձրագույն ուսումնական հաստատություն, սակայն մինչև 2004 թվականի հունվար ազգային կառավարության կողմից չի ճանաչվել որպես պետական համալսարան։ Համալսարանում դասընթացները կազմակերպվում են ալբաներեն, մակեդոներեն և անգլերեն լեզուներով։

Տետովոյի պետական համալսարան
Տեսակհամալսարան
Հիմնադրված էդեկտեմբերի 17, 1994
Երկիր Հյուսիսային Մակեդոնիա[1]
ՏեղագրությունՏետովո
Կայքunite.edu.mk
Տետովոյի պետական համալսարան (Հյուսիսային Մակեդոնիա)##
Տետովոյի պետական համալսարան (Հյուսիսային Մակեդոնիա)
Տետովոյի պետական համալսարան, Հյուսիսային Մակեդոնիա
 State University of Tetova Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Տետովոյի պետական համալսարանը հիմնադրվել է 1994 թվականի հունիսի 4-ին Մակեդոնիայի Ալբանական մշակութային ընկերության նախաձեռնությամբ։ Առաջին դասախոսությունները կազմակերպվել են 1995 թվականի փետրվարի 16-17-ին։

Ֆակուլտետներ և բաժիններ խմբագրել

Համալսարանն ունի 11 ֆակուլտետ՝

  • Տնտեսագիտության ֆակուլտետ
  • Իրավունքի ֆակուլտետ
  • Կիրառական գիտությունների ֆակուլտետ
  • Գեղարվեստի ֆակուլտետ
  • Փիլիսոփայության ֆակուլտետ
  • Բանասիրության ֆակուլտետ
  • Բժշկագիտության ֆակուլտետ
  • Մաթեմատիկայի և բնական գիտությունների ֆակուլտետ
  • Սննդարդյունաբերության ֆակուլտետ
  • Ֆիզիկական կրթության ֆակուլտետ
  • Բիզնես վարչարարության ֆակուլտետ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GeoNames — 2005.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տետովոյի պետական համալսարան» հոդվածին։