Տեպպեր դե Ֆերգյուսոնի տուն

Տեպպեր դե Ֆերգյուսոնի տուն (ռուս.՝ Дом Теппера де Фергюсона), պատմական շենք Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջանի Պուշկին քաղաքում։ Կառուցվել է 1790-ական թվականներին։ Դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է[2]։ Գտնվում է Սրեդնյայա փողոցի թիվ 4 հասցեում, Ցերկովնայա փողոցի անկյունում։

Տեպպեր դե Ֆերգյուսոնի տուն
Տեսակբնակելի տուն, տեսարժան վայր և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊուշկին
Ճարտարապետական ոճկլասիցիզմ
Հիմնադրված է1790
ՃարտարապետPyotr Neyolov?
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Կառուցման ստույգ տարեթիվը և ճարտարապետը անհայտ են։ Շենքը սլոբոդայի տարածքում առաջին անգամ հայտնվում է 1797 թվականից։ Կվարնեգիի առանձնատան հարևանությամբ գտնվող մեկ այլ շենքի հետ նմանության պատճառով, կա տարբերակ, որ շենքի ճարտարապետը Պ. Վ. Նեյելովն է։ Գոյություն ունի նաև տարբերակ, որ տունը սկզբում նախատեսված է եղել իշխան Պյոտր Վոլկոնսկու համար։ 1810-ական թվականներին «Ցարսկոյե Սելոյի վերակառուցման պլանին» համապատասխան Ցերկովնի փողոցի կողմից շենքի ճակատային մասի կարմիր գծից անցնող ելուստները կտրվեցին։ Տունը հիմնականում հայտնի է նրանով, որ այնտեղ բնակվել է Ցարսկոյե Սելոյի լիցեյում երաժշտություն դասավանդող Լյուդվիգ Վիլհելմ Տեպպեր դե Ֆերգյուսոնը։ Հետագայում առանձնատունը տնօրինել է պատմաբան Իվան Լիպրանդին։ 20-րդ դարի սկզբին տանը բնակվել է կոմպոզիտոր Սերգեյ Տանեևը։ Ավելի ուշ տունը որպես ամառանոց վարձակալել է նրա ազգական, ազնվական օրիորդ Աննա Վիրուբովան։ Տանը եղել են կայսերական ընտանիքի անդամները, ինչպես նաև Գրիգորի Ռասպուտինը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տունը հատկացվել էր երգիչ Իվան Երշովին։ Նա երկար ժամանակ է ապրել այնտեղ, բայց հետագայում այն տրամադրվել է կոնսերվատորիայի հանրակացարանին[3][4]։

Տունը խիստ տուժել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Ռեստավրացիայի է ենթարկվել 1955 թվականին, որից հետո այնտեղ տեղակայվեց շրջանային մանկական գրադարանը, իսկ 1969 թվականից մինչև 2013 թվականն այնտեղ է գտնվել Պուշկինի շրջանային ՔԿԱԳ բաժինը։ 2013 թվականից տունը հանձնվեց «Պետերբուրգյան Սերենադներ» կամերային երգչախմբին և այնտեղ կահավորվեց համանուն համերգային դահլիճը[3][4]։

Ճարտարապետություն խմբագրել

Տունը կառուցված է դասական ոճով։ Վերին կենտրոնական մասում գտնվում է դահլիճը, իսկ կողմնային մասերում կաբինետները։ Գլխավոր ճակատային մասում գտնվում են համապատասխան եռանիստ ելուստները։ Տան ճակատային մասում ձգվում է դորիական անտաբլեմենտը։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում հարուստ ներսակողմը, հատկապես երաժշտական դահլիճի քանդակազարդ առաստաղը, որը պատերազմի ժամանակ ոչնչացվել էր և միայն մոտավորապես է վերականգնվել[3][4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Постановление Правительства РФ № 527 от 10.07.2001
  2. Постановление Правительства РФ от 10.07.2001 № 527 о Перечне объектов исторического и культурного наследия Федерального (Общероссийского) значения, находящиеся в г. Санкт-Петербурге.
  3. 3,0 3,1 3,2 «Средняя 4. Дом Теппера де Фергюссона». Энциклопедия Царского Села. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Дом Л. В. Теппера де Фергюссона - ЗАГС Пушкинского района». citywalls.ru. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել