Իվան Երշով

ռուս ֆուտբոլիստ

Իվան Իվանովիչ Երշով (ռուս.՝ Иван Иванович Ершов, մայիսի 22, 1979(1979-05-22)[1], Polyarnye Zori, Մուրմանսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան։

Իվան Երշով
Քաղաքացիությունը  Ռուսաստան և  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 22, 1979(1979-05-22)[1] (44 տարեկան)
Ծննդավայր Polyarnye Zori, Մուրմանսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
1995-1997 Ուկրաինա Ս․ Բուբկիի անվ․ ՕՌՈՒ (Դոնեցկ)
1997 Ուկրաինա Դնեպր-75 ՕՌՄՊՄԴ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997-1998 Ուկրաինա Դնեպր 2 12 (0)
1998 Ուկրաինա Մետալուրգ (Կոմսոմոլսկոե) 13 (0)
1998 Ռուսաստան Սպարտակ Չուկոտկա սիրող
1999 Ռուսաստան Պսկով սիրող
2000 Ռուսաստան Պսկով 34 (1)
2001-2002 Ռուսաստան Չերնոմորեց 17 (0)
2002 ֆարմ ակումբՌուսաստան Չերնոմորեց-2 սիրող․
2003 Ռուսաստան Լադա (Տլ) 39 (0)
2004-2006 Ռուսաստան Վոլգար Գազպրոմ 104 (1)
2007 Ռուսաստան Մետալուրգ (Լիպեցկ) 29 (0)
2008 Ռուսաստան Չերնոմորեց 39 (0)
2009 Ռուսաստան Վոլգար Գազպրոմ 2 36 (0)
2010-2012 Ռուսաստան Չերնոմորեց 67 (1)
2012-2017 Ռուսաստան Արսենալ 104 (1)
2017-2018 Ռուսաստան Պսկով-747 33 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ուկրաինական ֆուտբոլի սանը ֆուտբոլով է զբաղվել հինգ տարեկանից Կոմսոմոլսկոե քաղաքի ՕՌՄՊՄԴ-ում, ապա Դոնեցկի օլիմպիական ռեզերվի ուսումնարանում՝ մարզիչ Վիկտոր Զագնոյկոյի մոտ։ Դոնեցկի թիմի հետ դարձել է Ուկրաինայի պատանիների չեմպիոն։ Մեծահասակների մակարդակում սկսել է խաղալ 1997 թվականին Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» երկրորդ թիմում։ 1998 թվականի գարնանը հանդես է եկել «Մետալուրգում»։

1998 թվականին տեղափոխվել է Ռուսաստան, ֆիզկուլտուրայի կոլեկտիվների առաջնությունում հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակ-Չուկոտկա» և «Պսկով» ակումբներիի կազմում, 2000 թվականին «Պսկովի» կազմում հանդես է եկել երկրորդ դիվիզիոնում։ Ակումբում լեգեոներների թվի սահմանափակման մասին օրենքի ընդունումից հետո ստացել է ռուսական քաղաքացիություն։

2001 թվականին պայմանագիր է կնքել Նովոռոսիյսկի «Չեռնոմորեցի» հետ, որի կազմում նորամուտը նշել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում 2001 թվականի մարտի 10-ին ԲԿՄԱ-ի դեմ խաղում[2]։ «Չեռնոմորեցի» կազմում 17 հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայում, մասնակցել է ՈւԵՖԱ-ի 2001/02 գավաթի խաղարկության՝ «Վալենսիայի» դեմ խաղին։ 2002 թվականի սկզբին «Խիմկիում» փորձաշրջան անցնելու ժամանակ վնասվածք էր ստացել և ապաքինվելուց հետո խաղացել է Կրասնոդարի երկրամասի առաջնությունում «Չեռնոմորեցի» դուբլի կազմում։ 2002 թվականի մրցաշրջանի ավարտից հետո հեռացել է Նվոռոսիյսկի ակումբից, հետագայում նրա կազմում հանդես է եկել 2008 և 2010-2012 թվականներին։

XXI դարի առաջին տասնամյակում Երշովը հանդես է եկել նաև Տոլյատիի «Լադայում», Աստրախանի «Վոլգար-Գազպրոմում», Լիպեցկի «Մետալուրգում» Ռուսաստանի առաջին և երկրորդ դիվիզիոններում։

2012 թվականի հունիսին տեղափոխվել է Տուլայի «Արսենալ», ակումբի հետ հասել երկրորդ դիվիզիոնից մինչև Պրեմիեր լիգա։ 2014 թվականի օգոստոսի 17-ին Մոսկվայի «Դինամոյի» դեմ Ռուսաստանի առաջնության չորրորդ տուրի խաղում Երշովը խփել է «Արսենալի» առաջին գոլը Պրեմիեր լիգայում[3][4]։

2018 թվականի հոկտեմբերի 2-ին հայտարարվել է դոպինգ համար ստուգման դրական արդյունքի մասին (տրիմետազիդինի և մելդոնիի հետքեր)[5][6]։ Որակազրկվել է 4 տարով[7]։

Անձնական կյանք խմբագրել

Կինը՝ Նատակյա, որի հետ Իվանը ծանոթացել է Պսկովում։ Ունեն երկու դուստր և որդի։

Ձեռքբերումներ խմբագրել

  «Չերնոմորեց»
  • Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Հարավ» տարածաշրջանի հաղթող
  • ՖԱԼ գավաթի հաթող - 2010
  «Արսենալ»
  • Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» տարածաշրջանի հաղթող

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել