Տեոդորա Պավլովսկա (սերբ.՝ Теодора Павловска, ծնվ. մայիսի 1, 1992 թ. Բոր, Սերբիա) առավել հայտնի է որպես Տեյա Դորա (անգլ.՝ Teya Doraսերբ երգչուհի, երգահան և պրոդյուսեր։ Ներկայացրել է Սերբիան Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում «Ramonda» երգով։

Տեյա Դորա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունսերբ.՝ Теодора Павловска
Ի ծնե անունՏեոդորա Պավլովսկա
Ծնվել էմայիսի 1, 1992(1992-05-01) (32 տարեկան)
Բոր, Սերբիա
ԵրկիրՍերբիա Սերբիա
Մասնագիտություներգիչ, երգահան
Գործունեություն2018-Ներկա օրերս
 Teya Dora Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Տեոդորան ծնվել է մայիսի 1-ին, 1992 թ․ Բոր քաղաքում[1]։ Իր առաջին երգը՝ «Да на мени је», հրապարակել է 2018 թվականին[2], իսկ զգալի հանրային ճանաչություն ձեռք է բերել 2023 թվականի «Џанум» սինգլի շնորհիվ[3]։

Նա երգեր է գրել այլ հայտնի սերբ արտիստների համար, ինչպիսիք են Նիկոլյան, Նատաշա Բեկվալաչը, Յովանա Նիկոլիչը, Անաստասիան և Զոեն[2][4]։

Բելգրադի միջնակարգ դպրոցի հետ մեկտեղ նա հաճախել է նաև «Վոյսլավ Վուչկովիչ» երաժշտական ​​դպրոցը դաշնամուրի բաժնում[5][6]։ Այնուհետև հաճախել է Բոստոնի Բերքլի երաժշտական ​​քոլեջը, որտեղ սովորել է երգեցողություն։ Քոլեջում սովորել է Չարլի Փութի հետ միասին[7]։ Նա կատարել է բեք-վոկալ ամերիկացի երգիչների համար, ինչպիսիք են «Գրեմմի»-ի մրցանակակիրներ Փեթի Օսթինը, Սայդա Գարեթը, Գերի Ալենը և Վալերի Սիմփսոնը[8]։

Սկավառակագրություն

խմբագրել

Սինգլներ

խմբագրել
  • Да на мени је (2019)
  • Олује (2020)
  • Улице (2021) Նիկոլիեյի հետ
  • У илегали (2022)
  • Вози ме (2022)
  • Џанум (2023)
  • АТАМАЛА (2023) с Албином
  • Рамонда (2024)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Luftika (2024-03-06). «Oglasila se majka Teya Dore o pobedi svoje ćerke: "Uopšte nije bila tolika razlika u glasovima publike"». Luftika (սերբերեն). Վերցված է 2024-03-07-ին.
  2. 2,0 2,1 «TEYA DORA: O muzici, školovanju na Berklee College of Music i inspiracijama». WANNABE MAGAZINE (սերբերեն). 2019-07-23. Վերցված է 2024-03-12-ին.
  3. Kundačina, Aleksandra (2023-03-25). «Teya Dora otkriva sve o novoj pesmi i spotu za seriju Južni vetar: Na granici». Journal.rs (սերբերեն). Վերցված է 2024-03-12-ին.
  4. «Ko je Teya Dora i zašto tako dobro zvuči?». Noizz.rs (rs). 2019-07-23. Վերցված է 2024-03-12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Teya Dora: O muzici, školovanju na Berklee College of Music i inspiracijama». Wannabe Magazine. Վերցված է 2023-06-05-ին.
  6. «Od Berklija, "Džanuma" do Malmea: Ko je Teya Dora, predstavnica Srbije». N1 (սերբերեն). 2024-03-03. Վերցված է 2024-03-03-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. Ratković, Vanja (2019-07-23). «Ko je Teya Dora i zašto tako dobro zvuči?». Noizz.rs. Վերցված է 2020-03-23-ին.
  8. Rosić, Anđelika (2015-08-04). «Teodora Pavlovska - R&B sa srpskim motivima». Antistres Vodič (խորվաթերեն). Վերցված է 2020-03-23-ին.