Տեխնիկական մշակաբույսերի բուծումը Հայաստանում

Տեխնիկական մշակաբույսերի բուծումը Հայաստանում նշված մշակաբույսերի աճեցումն է Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածներում՝ կախված կլիմայական պայմաններից։

Բամբակ եգիպտական
Առվույտ գայլուկանման

Հանրապետությունում մինչև 1988-ը մշակվել են շաքարի ճակնդեղ (Շիրակի, Լոռու մարզեր), վարդաբույր խորդենի (Արմավիրի մարզ), մինչև 1965-ը՝բամբակենի (Արարատյան դաշտ)։ Սահմանափակ տարածքներում մշակում են ծխախոտ և ձիթատու կտավատ։ 2010-ին Ախուրյանի տարածքում շաքարի գործարանի շահագործումից հետո առաջացել է ճակնդեղագործությունը վերականգնելու անհրաժեշտություն։

Կերային բույսերից մշակում են առվույտ, կորնգան, երեքնուկ, վիկ և կերի արմատապտղավորներ։ 2010-ին ցանովի կերային մշակաբույսերի ցանքատարածությունը 65,5 հազար հա էր։ Առվույտ մշակում են Արարատյան դաշտում, նախալեռնային և լեռնային գոտիներում, կորնգան՝ նախալեռնային ու լեռնային գոտիներում, երեքնուկ՝ Շիրակի գոտու լեռնատափաստանային և Սևանի ավազանի լեռնային, սահմանափակ տարածքներում, վիկ ու կերային արմատապտղավորներ՝ որոշ գյուղացիական տնտեսություններում։