Տաֆա կամ մեծ պարկավոր առնետ, (լատին․՝ Phascogale tapoatafa), Առնետների տեսակի մսակեր պարկավոր։ Ունի երկար, սև մազեր պոչի վրա։ Կենդանին վայրի պարկավոր ընտանիքից է։

Սննդառություն խմբագրել

Այս տեսակները հանդիպում են հիմնականում ծառերի վրա։ Նրանց ակտիվ ժամանակահատվածը համարվում է գիշերը։ Առավոտյան նրանք թաքնվում են իրենց բներում։ Մեծ պարկավոր առնետները սնվում են փոքրիկ հոդվածոտանիներով, միջատակերներով, մանր թռչուններով, մողեսներով և հիմնականում սարդերով։ Դրանից բացի նա սնվում է նեկտարով։

Նկարագրություն խմբագրել

Տաֆայի մարմնի երկարությունը կազմում է 16-22 սմ.` մինչև պոչը։ Այս պարկավորների մարմնի վերին մասը մոխրագույն է, իսկ փորի հատվածը ունի հիմնականում սպիտակ։ Ունի երկար պոչ, որի մազերը սև են։

Դասակարգում խմբագրել

Նրան առաջին անգամ նկարագրել է գերմանացի կենդանաբան Ֆրիդրիխ Մեիերը` 1793 թվականին։ Ֆրիդրիխից հետո, ավելի ճշգրիտ նկարագրությունը տվել է Յակոբ Տեմինկը 1800 թվականին։ Երկար տարիներ նրան դասել են կռնչապոչների դասին, սակայն հետագայում կենդանու ճիշտ նկարագրությունը ապացուցեց նրա առնետ լինելը։

Նրա լատիներեն անվանումը թարգմանվել է Ավստրալիայի աբորիգենների լեզուներից մեկով։ Նրա լատիներեն անվանումն է "Phascogale tapoatafa"։

Հայտնի է այս կենդանատեսակների երկու տեսակ.[1]

  • P. t. tapoatafa — տարածված է Հարավային Ավստրալիայում
  • P. t. pirata — տարածված է Հյուսիսային Ավստրալիայում

Տարածվածություն խմբագրել

Տաֆա առնետները այժմ կենտրոնացված են միայն հյուսիսարևմտյան Ավստրալիայի մի փոքր հատվածում։ Սակայն կան նաև Ավստրալիայի այլ հատվածներում՝ շատ քիչ քանակությամբ։ Բացառություն է կազմում միայն Թասմանիան։ Վերջին տարիներին կենդանիների թիվը կտրկուկ նվազել է։ Ոչնչացման պատճառներն են մայրցամաքում տարածված կարմիր աղվեսները և կատուները, որոնք համարվում են այս կենդանների հիմնական հակառակորդը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Soderquist, T. (1995), «Brush-tailed Phascogale», in Strahan, Ronald (ed.), The Mammals of Australia, Reed Books, էջեր 104–106, ISBN 0-7301-0484-2
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաֆա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաֆա» հոդվածին։