Տափօղակ,

  1. Մեքենաշինության մեջ, մանեկի կամ հեղույսի գլխիկի տակ դրվող օղակաձև տակդիր։ Մանեկը ձգելիս տափօղակը պաշտպանում է դետալի մակերևույթը և մեծացնում հենման մակերևույթը։ Մանեկների ետպտուտակումից խուսափելու համար կիրառում են կիսովի զսպանակավոր (Գրովերի տափօղակի նախկին անվանումը), փոսորակով, ծռվող ծայրերով աստղաձև տափօղակներ և այլն։
  2. Մարզական առարկա հոկեյում։ Սև՝ կոշտ ռետինից, եզրերը մանր ակոսված սկավառակ է՝ 76,2 մմ տրամագծով և 25,4 մմ հաստությամբ։ Քաշը՝ 140—170 գ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 631