Տարսոնի գրավում, ռազմական գործողությունների շարք, որը տեղի է ունեցել առաջին խաչակրաց արշավանի շրջանակներում 1097 թվականին՝ Կիլիկիայի Տարսոն քաղաքը Իկոնիայի սելջուկյան սուլթանությունից նվաճելու նպատակամղմամբ[1]։ Քրիստոնյաների բանակը գլխավորում էր Տանկրեդ Տարենտացին, որը Տիչարդ և Ռոջերդ Սալերնացիների հետ միասին առանձնացել էր խաչակիրների հիմնական բանակից և ներխուժել Կիլիկիա[2]։

Տարսոնի գրավում
Թվական1097, սեպտեմբերի կես - սեպտեմբերի 25
Մասն էԽաչակրաց առաջին արշավանք
ՎայրՏարսոն, Կիլիկիա
Հակառակորդներ
Տաճարականների միաբանություն Խաչակիրներ
Հեթումյաններ Հեթումյաններ

Աջակիցներ՝

Իկոնիայի սուլթանություն Իկոնիայի սուլթանություն
Հրամանատարներ
Տաճարականների միաբանություն Տանկրեդ Տարենտացի
Տաճարականների միաբանություն Ռիչարդ Սալերնացի
Տաճարականների միաբանություն Ռոջեր Սալերնացի
Հեթումյաններ Օշին Ա Գանձակեցի
Հեթումյաններ Բազունի Գանձակեցի
Կամսարականներ Բագրատ Կամսարական
Իկոնիայի սուլթանություն Կիլիջ-Արսլան I
Կողմերի ուժեր
անհայտանհայտ
Ռազմական կորուստներ

Խաչակիրների օժանդակությամբ էր հանդես գալիս նաև Լամբրոնի իշխան Օշին Գանձակեցին և վերջինիս եղբայրը՝ Բազունին։ Հետագայում արշավանքին է միանում նաև Բագրատ Կամսարականի գլխավորած զորաբանակը։

Ճակատամարտ խմբագրել

Տանկրեդ Տարենտացու գլխավորած խաչակիրների բանակը Կիլիկիայում ստանում է Լամբրոնի բարոն Օշին Գանձակեցու զինակցությունը և արշավանք սկսում Իկոնիայի սուլթանության տիրապետության ներքո գտնվող Տարսոն քաղաքի ուղղությամբ[3][4]։ Իմանալով Տանկրեդի զորաշարժի մասին՝ Իկոնիայի սուլթանության բանակն ինքն է նախահարձակ լինում, սակայն քրիստոնեական միացյալ բանակին հաջողվում է ետ մղել թշնամու զորախմբին։ Ետ նահանջած սելջուկներն ամրանում են Տարսոն քաղաքում և պատրաստվում պաշտպանողական մարտերի։

 
Տանկրեդ Տարենտացի

Զարգացնելով ռազմավարական հաջողությունները՝ հայ-խաչակրաց միացյալ բանակը 1097 թվականի սեպտեմբերին կեսերին պաշարում է քաղաքը։ Պաշարման ընթացքում քրիստոնյաներին են միանում նաև Բալդուին Բուլոնացու, Բալդուին Բուրգցու և Բագրատ Կամսարականի գլխավորած համալրիչ ուժերը։ Տեղեկանալով այդ մասին` սելջուկյան կայազորը համաձայնվում է հանձնել քաղաքի երկու աշտարակները` այն պայմանով, որ մնացած ամրություններն էլ կհանձնի քրիստոնյաների հիմնական բանակի տեղ հասնելուն պես։ Նվաճված տարածքների պատկանելիության շուրժ ծագած թեժ վեճից հետո քաղաքն անցնում է Բալդուինին, իսկ Տանկրեդն իր ուժերով շարժվում է Ադանայի ուղղությամբ։ Սեպտեմբերի 24-ին քաղաքի մատույցների մոտ է հասնում Տանկրեդ Տարենտացուն միանալ ցանկացող նորմանական զորաջոկատ, որին, սակայն, Բալդուինը թույլ չի տալիս ապաստանել Տարսոնում[5]։

Օգտվելով քրիստոնեական ուժերի միջև ծագած տարաձայնություններից և անմիասնությունից՝ Իկոնիայի սելջուկյան սուլթանության բանակը գիշերային անակնկալ հարձակում է գործում Բալդուինի բանակի վրա և ջախջախիչ պարտության մատնում վերջինիս։ Իրավիճակը կայունացնելու նպատակով հաջորդ օրն առավոտյան Տարսոն են ներխուժում քրիստոնեական միացյալ բանակները՝ Տանկրեդ Տարենտացու գլխավորությամբ, որոնք վճռական ճակատամարտում հաղթանակ են տանում։ Այս պարտությունից հետո սելջուկները կորցնում են Տարսոնի նկատմամբ իրենց իշխանությունը, իսկ խաչակիրները տիրում են քաղաքի բոլոր պաշտպանական ամրություններին։ Միևնույն ժամանակահատվածում օգտվելով հարմար տիրող իրավիճակից՝ Կոնստանդին Ա Ռուբինյանը առանց նշանակալի մարտեր մղելու նվաճում է լեռնային Կիլիկիայի Վահկա բերդաքաղաքը՝ այն դարձնելով իշխանանիստ[6][7][8]։ Դրանից հետո Կոնստանդինը սկսում է համագործակցել Կիլիկյան դարպասներով երկրամաս մուտք գործած Վելֆ Բավարացու հետ, որից հետո նրանք համատեղ ուժերով առանց լուրջ դիմադրության հանդիպելու տիրում են Անարզաբա քաղաքին[9][10]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Անանուն «Ֆրանկների գործերը», գիրք 4
  2. Պետրոս Տուդեբոդ «Երուսաղեմի արշավանքի պատմությունը», գլուխ 4
  3. Ֆուլխեր Շարտրացի «Երուսաղեմի պատմությունը», գլուխ 6
  4. Անսելմ Ռիբեմոնցի «Նամակ, ուղղված Ռեյմսի արքեպիսկոպոսին», նամակ առաջին
  5. Ռոբերտ Ռեյմսցի «Երուսաղեմյան պատմություն», գիրք 3, գլուխ 4
  6. Հովհաննես Դարդել, «Ժամանակագրություն Հայոց»
  7. Վահրամ Րաբունի «Ռուբինյաց պատմություն»
  8. Սմբատ Սպարապետ, «Ժամանակագրություն»
  9. Ալբերտ Ախենցի «Երուսաղեմի պատմությունը», գիրք 3, գլուխ 10
  10. Գիյոմ Տյուրացի «Անդրծովյան երկրների պատմությունը», գիրք 3, գլուխ 21