Բազունի Գանձակեցի (ծննդյան և մահվան թթ. անհայտ - 11-րդ դար), Կիլիկիայի իշխան, ըստ Կիրիլ Թումանովի Կամսարականների նախարարական տնից, Հեթումյանների իշխանական տնից[2][3], Հեթում Ա Գանձակեցու որդին: Բազունու եղբայրներն էին՝ իշխաններ Օշին Ա Գանձակեցին և Հալկամ Գանձակեցին:

Բազունի Գանձակեցի
CoatKilikia.png
Կիլիկիայի իշխան
11-րդ դար
 
Ազգություն հայ
Դավանանք քրիստոնեություն
Դինաստիա
Հայր Հեթում Ա Գանձակեցի

ԿենսագրությունԽմբագրել

Բազունիի եղբայրը՝ Օշին Ա-ն, խույս տալով սելջուկյան թուրքերի հալածանքներից, 1071 թվականին իր ազգատոհմով, իր եղբայր Հալկամի և ուրիշ իշխանների հետ Կիլիկիա է տեղափոխվում Գանձակից: 1073 թ.-ին Կիլիկիայում իշխող Ապլղարիբ Արծրունին Օշինին ամուսնացնում է իր դստեր հետ և Լամբրոն բերդն ու շրջակա տարածքները պարգևում Օշին իշխանին: 1098 թվականին Կոստանդին Ա-ի և եղբոր՝ Օշին Ա-ի հետ օգնել է առաջին խաչակիրներին:

ԱղբյուրներԽմբագրել

  • Հայոց անձնանունների բառարան, Հատոր Գ, Հրաչյա Աճառյան, 1942 թ. էջ 361
  1. Թումանով Կիրիլ։ «Կամսարական»։ Իրանիկա Հանրագիտարան 
  2. Մանուկ Աբեղյան //Հայոց հին գրականության պատմություն// ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1975 թ. - էջ 409(605)

    Լամբրոնացիների նախապապ, իշխան Օշինը, Կիլիկիա է տեղափոխվել 1073 թվականին Գանձակից, որտեղ իշխան էր նրա ընկերը՝ Աբլղարիբ Արծրունին: Վերջինս նրան տվեց Լամբրոնի բերդը, Տավորսի լեռներում: Օշինը և իր որդին Հեթումը մտնում են կայսերական ծառայության և հիմնադրում տեղի հայտնի իշխանական տոհմին:

  3. Ա.Պ Քաջյան. // Հայերը Բյուզանդական կայսրության իշխող դասի կազմում 11-12-րդ դդ. // Գլ.4 բ.50 "Օշին" էջ 131-132 // ՀԽՍՀ ԳԱ 1973 թ.

    Օշին, Հեթումի որդին, հայ իշխան: Նա Կիլիկիա է տեղափոխվել 11-րդ դարի 70-ական թթ. Գանձակից: Նրա հետ էին նրա եղբայրները՝ Բազունին և Հալկամը: Նա վերցրել է արաբներից Լամբրոն բերդը և դարձել իշխան-ասպետ: