Օշին Ա Գանձակեցի
Օշին Ա Գանձակեցի նաև Ասպետ Արշակունի (, Գանձակ, Սելջուկյան սուլթանություն - 1110), Գանձակի, այնուհետև Լամբրոնի իշխան, ըստ Կիրիլ Թումանովի Կամսարականների նախարարական տնից, Հեթումյանների իշխանական, այնուհետև թագավորական տան հիմնադիրը[2][3]։
Օշին Ա Գանձակեցի Ասպետ Արշակունի | ||
![]() | ||
| ||
---|---|---|
1073 - 1110 | ||
Հաջորդող | Հեթում Բ Հեթումյան | |
Ծննդավայր | Գանձակ, Սելջուկյան սուլթանություն | |
Վախճանի օր | 1110 | |
Դինաստիա |
Հեթումյանների տան հիմնադիր | |
Քաղաքացիություն | Լամբրոն | |
Հայր | Հեթում Գանձակեցի | |
Ամուսին | անանուն Արծրունի և Անանուն | |
Զավակներ | Հեթում Հեթումյան և անանուն Հեթումյան |
Հեթում Գանձակեցու որդին, Հեթում Ա-ի հայրը։ Օշինի եղբայրներն են՝ իշխաններ Հալկամ Գանձակեցին և Բազունի Գանձակեցին։
Կենսագրություն
խմբագրելՕշինը եղել է Գանձակի իշխանը։ Խույս տալով սելջուկյան թուրքերի հալածանքներից, 1072 թվականին իր ազգատոհմով, իր եղբայր Հալկամի և ուրիշ իշխանների հետ Կիլիկիա է տեղափոխվում Մեծ Հայքի Արցախ նահանգի Մայրյաց ջուրք ավանից (Հյուսիսային Արցախ), հիմք դնելով Հեթումյանների իշխանական տոհմին։ Կիլիկիայում իշխող Աբլղարիբ Արծրունին իր ընկեր Օշինին է նվիրում Տավրոսի լեռներում գտնվող՝ արաբներից գրավված Լամբրոն բերդը (հայկական անառիկ բերդ եւ քաղաք Լեռնային Կիլիկիայում)։ Օշինը հիմնովին վերակառուցում է անառիկ բերդը եւ կնության առնում Աբլղարիբ Արծրունու դստերը, որտեղ էլ հաջորդաբար իշխում են նրա իրավահաջորդները, կրելով Լամբրոնի իշխան տիտղոսը։ Հեթումյանների իշխանական տոհմին է պատկանում նաեւ Պապերոն ամրոցը, որտեղ էլ հաստատվում են Օշին Գանձակեցու երկու եղբայրները՝ Բազունին եւ Ալգամը, կրելով Պապերոնի իշխան տիտղոսը[փա՞ստ]։
Երբ Բյուզանդիայի Ալեքսիոս Ա Կոմնենոս կայսրը 1085 թվականին պատերազմի գնաց լանգոբարդների դեմ, Օշինը իր բանակով օգնության գնաց նրան, պատերազմի մեջ հաղթեց և սպանեց դուքս Ռոբերտ ֆրանսիացուն (հուլիսի 17, 1085 թ.) և իբր պատիվ ստացավ կայսրից Տարսոնը։ Օշինը նաև օգնել է խաչակիրներին։ Օշինին հաջորդեց որդին՝ Հեթում Ա իշխանը։
Աղբյուրներ
խմբագրել- Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, 1942 թ. էջ 235-236
- ↑ Թումանով, Կիրիլ. «Կամսարական». Իրանիկա Հանրագիտարան.
- ↑ Մանուկ Աբեղյան //Հայոց հին գրականության պատմություն// ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1975 թ. - էջ 409(605)
Լամբրոնացիների նախապապ, իշխան Օշինը, Կիլիկիա է տեղափոխվել 1073 թվականին Գանձակից, որտեղ իշխան էր նրա ընկերը՝ Աբլղարիբ Արծրունին։ Վերջինս նրան տվեց Լամբրոնի բերդը, Տավորսի լեռներում։ Օշինը և իր որդին Հեթումը մտնում են կայսերական ծառայության և հիմնադրում տեղի հայտնի իշխանական տոհմին։
- ↑ Ալեքսանդր Կաժդան. // Հայերը Բյուզանդական կայսրության իշխող դասի կազմում 11-12-րդ դդ. // Գլ.4 բ.50 "Օշին" էջ 131-132 // ՀԽՍՀ ԳԱ 1973 թ.
Օշին, Հեթումի որդին, հայ իշխան։ Նա Կիլիկիա է տեղափոխվել 11-րդ դարի 70-ական թթ. Գանձակից։ Նրա հետ էին նրա եղբայրները՝ Բազունին և Հալկամը։ Նա վերցրել է արաբներից Լամբրոն բերդը և դարձել իշխան-ասպետ։