Տատյանա Չեռնիգովսկայա

խորհրդային և ռուս գիտնական

Տատյանա Չեռնիգովսկայա (ռուս.՝ Татья́на Влади́мировна Черни́говская, փետրվարի 7, 1947(1947-02-07), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), նեյրոկենսաբանության և հոգելեզվաբանության, ինչպես նաև գիտակցության տեության բնագավառի խորհրդային և ռուս գիտնական։ Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (2010)[1]։

Տատյանա Չեռնիգովսկայա
Ծնվել էփետրվարի 7, 1947(1947-02-07) (77 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունհոգեբան և հետազոտող
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի համալսարան
Գործունեության ոլորտneurolinguistics?
ԱնդամակցությունՆորվեգիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր և կենսաբանական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
ՌԴ գիտության վաստակավոր գործիչ և ՌԴ բարձրագույն դպրոցի վաստակավոր աշխատակից
 Tatyana Chernigovskaya Վիքիպահեստում

Չեռնիգովսկայայի նախաձեռնությամբ 2000 թվականին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ընդհանուր լեզվաբանության բաժնում առաջին անգամ բացվել է «Հոգելեզվաբանություն» մասնագիտությունը։

Կենսագրություն խմբագրել

Տատյանա Չեռնիգովսկայան ծնվել է Լենինգրադում։ Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնը։ Մասնագիտացած է փորձարարական հնչյունաբանության բնագավառում։ Մինչև 1998 թվականն աշխատել է ՌԳԱ Ի. Մ. Սեչենովայի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի ինստիտուտում՝ մարդու ուղեղի ֆունկցիոնալ ասիմետրիայի և սենսորային համակարգերի համեմատական ֆիզիոլոգիայի լՌՌաբորատորիայում (առաջատար գիտաշխատող)։ Կուրչատովի անվան ինստիտուտի ազգային կենտրոնի փոխտնօրենն է։

1977 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ձայնի ցածր հաճախականության ամպլիտիացիոն մոդուլացման և խոսքի ամպլիտիուլոդա-մոդուլյացիոն բնութագրերի մարդու ընկալման առանձնահատկությունները»[2] թեմայով, 1993 թվականին՝ դոկտորական ատենախոսություն «Լեզվական և կոգնիտիվ ֆունկցիաների էվոլյուցիա. Ֆիզիոլոգիական և հոգելեզվաբանական ասպեկտներ» թեմայով։ Կենսաբանական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր (Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ)։

Զբաղվում է ռուսախոս բանախոսների մտավոր խոսքի փորձարարական և կլինիկական հետազոտություններով։

Ճանաչում խմբագրել

2006 թվականին ընտրվել է Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի հումանիտար և հասարակական գիտությունների հատվածի փիլիսոփայության և բանասիրության օտարերկրյա անդամ։
2010 թվականի հունվարի 9-ին ՌԴ նախագահի հրամանագրով արժանացել է «Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործչի» պատվավոր կոչմանը[1]։
2017 թվականին ՌԳԱ կողմից առաջադրվել է որպես Գիտության խթանման ոլորտում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար ոսկե մեդալի թեկնածու[3]։

Անդամակցություն խմբագրել

  • Նորվեգիայի գիտությունների ակադմեիայի անդամ, (2006)
  • Ֆինլանդիայի սեմիոտիկ միության պատվավոր անդամ
  • Ճանաչողական հետազոտությունների ռուսական ասոցիացիայի նախագահ (2008-2010)
  • Ռուսաստանի Դաշնության պատվավոր գիտնական
  • Ռուսաստանի բարձրագույն կրթության բնագավառի պատվավոր գիտաշխատող

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Указ Президента РФ от 09.01.2010 № 33 «О награждении государственными наградами Российской Федерации работников федерального государственного образовательного учреждения высшего профессионального образования „Санкт-Петербургский государственный университет“» // Официальный сайт Президента РФ Արխիվացված 2013-04-17 archive.today. — 14.01.2010.
  2. Черниговская Т. В. Особенности восприятия человеком низкочастотной амплитудной модуляции звука и амплитудно-модуляционные характеристики речи. Автореферат диссертации на соискание ученой степени кандидата биологических наук : 03.00.13 / Академия наук СССР. Институт эволюционной физиологии и биохимии имени И. М. Сеченова. — Л., 1977. — 23 с.
  3. РАН объявила номинантов на Золотую медаль за пропаганду научных знаний

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատյանա Չեռնիգովսկայա» հոդվածին։