Տատյանա Մալիշչիցկայա
Տատյանա Վլադիմիրովնա Մալիշչիցկայա (ռուս.՝ Татья́на Влади́мировна Малыщи́цкая, մարտի 3, 1961, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 9, 2018, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուսական կինոյի ու թատրոնի դերասանուհի։ Ռուսաստանի վաստակավոր արտիստ։
Տատյանա Մալիշչիցկայա ռուս.՝ Татья́на Влади́мировна Малыщи́цкая | |
---|---|
Ծնվել է | մարտի 3, 1961 |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 9, 2018 (57 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա և Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Վլադիմիր Մալիշչիցկի |
Պարգևներ և մրցանակներ | |
vmtheatre.ru | |
Կենսագրություն
խմբագրելՏատյանա Մալիշչիցկայան ծնվել է 1961 թվականի մարտի 3-ին։ Հայրը խորհրդային ռուս հայտնի ռեժիսոր, մանկավարժ, մի քանի թատրոնների հիմնադիր Վլադիմիր Մալիշչիցկին է։
Ավարտել է Ռուսաստանի բեմական արվեստների պետական ինստիտուտը, այնուհետև Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանը։ Տատյանան հոր՝ Վլադիմիր Մալիշչիցկու հետ կանգնած է եղել Լենինգրաադի երիտասարդական թատրոնի և Մալիշչիցկու կամերային թատրոնի ակունքներում[1]։
Այդ թատրոններում Տատյանան խաղացել է «Իվանով», «Ամուսնություն», «Վարժարան, որը չի ավարտվում», «Բալենու այգին» և շատ այլ ներկայացումներում։
Դերասանուհին նկարահանվել է նաև հեռուստասերիալներում՝ «Հետաքննության գաղտնիքները», «Կոտրված լապտերների փողոցները» և այլն, «Անճոռնի կարապները» ֆիլմում[2]։
Վաղաժամ մահացել է 2018 թվականի հունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում։
Մրցանակներ և պարգևներ
խմբագրելՖիլմագրություն
խմբագրելՏարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2003 | Հետաքննության գաղտնիքները-3 | |
2005 | Էշելոն | դրվագ |
2006 | Կանչ-2 | դպրոցի տնօրեն |
2006 | Անճոռնի կարապներ | դրվագ |
2007 | Կոտրված լապտերների փողոցները | Վիկտորյա Պլոտնիկովա |
2011 | Հաջողակ Պաշկան | քաղաքապետի քարտուղար |
2012 | Ձուլագործարան (7-րդ եթերաշրջան) | Տիմոֆեևնա |
2012 | ППС-2 | կարկտից պաշտպանվող |
2014 | Լենինգրադ 46 | դռնապան |
2014 | Բեքստեյջ |