Տասնյոթերորդ փոփոխություն

Տասնյոթերորդ փոփոխություն (ֆր.՝ Règlement 17, անգլ.՝ Regulation 17), օրենք ուղղված ֆրանսերենի օգտագործման դեմ, Օնտարիո նահանգի կրթական համակարգում, որը հրատարակվել է 1912 թվականին, Ջեյմ Ուիթնիի պահպանողական կառավարության կողմից։ Օրենքն արգելում էր առաջին դասարանից հետո ֆրանսերենը օգտագործել որպես դասավանդման հիմնական միջոց, և ընդհանրապես՝ չորրորդ դասարանից հետո։ Օնտարիոյի ֆրանսախոս ասամբլեան բողոքարկել է այդ օրենքը, որը փաստորեն ուժի մեջ չմտավ և ամբողջությամբ չեղարկվել է 1927 թվականին։ Այնուամենայնիվ, օրենքի իրականացման 15 տարիների ընթացքում Օնտարիոյում ֆրանկոֆոնների մի ամբողցջ սերունդ անգլիականացվել էր, ովքեր փաստորեն կորցրել են մայրիենի լեզուն։ Օրենքը կործանարար հետևանքներ ունեցավ նահանգի ֆրանսալեզու բնակչության համար։ Միայն Ուինձոր քաղաքում ֆրանկոֆոնների բաժինը թվականին ընկել է 1912 30%-ից, 1941 թվականին 13%-ի[1]։

Տասնյոթերորդ փոփոխություն
Երկրներ Կանադա
 Regulation 17 Վիքիպահեստում

Նախադրյալներ և հետևանքներ խմբագրել

Ֆրանկո-օնտարցիները, և ընդհանրապես ֆրանսիացիները Օնտարիոյի տարածքում հայտնվել են դեռ վաղուց՝ 17-րդ դարի վերջին, վեր են բարձրացել Օտտավա և Սուրբ Լավրենտիա գետերի երկայնքով, բայց այդ տարածքում բնակվել չեն կարողացել, չնայած հարևան Քվեբեկում մեծաքանակ ֆրանսալեզու բնակչություն հասցրել էր ձևավորվել։ Լոյալները և այլ բրիտանացի, իսկ հետագայում նայ միջազգային նորաբնակներ Օնտարիոյի տարաքծում բնակություն են հաստատել 18-րդ դարի վերջին։ Ֆրանսականադացիները Օնտարիոյում մեծ քանակությամբ հայտնվում են 19-րդ դարի վերջին, որպես վարձու բանվորներ, փայտամշակման ձեռնարկություններում։ Լինելով կաթոլիկ և ունենալով բարձր բնական աճ, նրանք հաճախ բացասական ռեակցիաներ էին առաջ բերում տեղի բողոքական անգլիախոս բնակչության շրջանում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Le maire de Windsor et le français(չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տասնյոթերորդ փոփոխություն» հոդվածին։