Ֆրանսերենը Կանադայում, Կանադայի երկու պետական լեզուներից մեկը անգլերենին զուգահեռ։ Ամբողջ Կանադայում խուսող կանադացիների թիվը հասնում է 7,2 միլիոնի (բնակչության 20.6%, 2016 թվականի տվյալներով)[1]։ Կանադայի ֆրանսախոս քաղաքացիները մարդահամարի ժամանակ համարվում են ֆրանկոֆոններ (նախկինում՝ ֆրանկոկանադացիներ), որոնցից հետագայում առանձնանում են քվեբեկցիները, ֆրանկո-օնտարիոցիները, աքադացիները և այլ խմբեր։ Կանադայի ֆրանկոֆոնների 90%-ից ավելին ապրում է Քվեբեկում, Օնտարիոյում և Նյու Բրանսուիկում (Ակադիա)։

Ֆրանսերենը Կանադայում
Ենթադասlanguages of a geographic region?
 French language in Canada Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Առաջին ֆրանսիացիները ժամանակակից Կանադայում հայտնվել են 1534 թվականի արշավների հետևանքով։ Ֆրանսիացիները Կանադայում սկսել են բնակվել 1642 թվականից։ 1759 թվականին, երբ Բրիտանիան գրավել էր Նոր Ֆրանսիան, Կանադայում ապրում էին մոտավորապես 60000 ֆրանկոֆոններ՝ ներառյալ ֆրանսիացի մետիսները։

Նոր Ֆրանսիայի վրա հարձաման ժամանակաշրջանում ֆրանսերենը շատ հալածանքների է ենթարկվել բրիտանական իշխանությունների կողմից։ Աքադիայի ֆրանսախոս ազգաբնակչության 75 -ը արտաքսվել կամ սպանվել են տեղահանության ժամանակ։ Չնայած անգլո-քվեբեկական վերնախավի ադմինիստրատիվ ճնշմանը, Քվեբեկի ուժեղ նահապետա-կաթոլիկական ավանդույթները, ֆրանկոկանադակացիների ծնելիության բարձր աճի հետ միասին թույլատրվեցին պահպանել լեզվական արեալը տվյալ մարզի շրջանակներում։ Ավելին, ֆրանկոկանադացիներիը շարունակեցին ուսումնասիրել Կանադայի արևմտյան և հյուսիսային շրջանները, որտեղ 19-րդ դարի սկզբին մինչև Եվրոպայի զանգվածային ներգաղթը, ֆրանսերենը շատ տարածված էր։ Ֆրանսերենի հիման վրա ձևավորվեց Կանադայի ֆրանկո-կրեոլական լեզուն, ինչպես նաև հատուկ շփման լեզու՝ միչիֆը։ Չնայած լեզվախմբերի անգլիականացմանը, քվեբեկցի ֆրանսախոսների մեծամասնությունը չի անգլիականացվել և շարունակում է պայքարը լեզվական իրավունքների համար։ 1960-ական թվականների խաղաղ հեղափոխությունը բարենպաստ պայմաններ ստեղծեց Քվեբեկում ֆրանսերենի դիրքի ամրապնդման համար։ Շուտով բարելավվեց ֆրանկոֆոն աքադացիների վիճակը՝ կարողանալով հետ վերցնել ֆրանսախոս Մոնկտոնական համալսարանը։

Կարգավիճակ խմբագրել

Ժամանակակից Կանադայում ֆրանսերենը երկրի պաշտոնական երկու կարևոր լեզուներից մեկն է միայն դաշնային մակարդակով, ինչը նշանակում է, որ ֆրանսերեն կարող ենք օգտագործել ամբողջ երկրի տարածքում միայն դաշնային մասշտաբով։ Լեզվի առկայությունը տեղական մակարդակում և առօրյա կյանքում Կանադայի նահանգների մեծամասնությունում պրակտիկորեն չի զգացվում, ինչը կապված է երկրի երկու հիմանական խմբերի միջը թշնամական պատմության հետ։ Տեղական մակարդակով ֆրանսերենը համարվում է Քվեբեկ նահանգի պաշտոնական լեզուն։ Տեղական մակարդակի միակ պաշտոնական երկլեզու նահանգը Նյու Բրանսուիկն է, սակայն անյտեղ էլ երկու լեզուներին տիրապետողները փաստացի եկել են երկրի հյուսիսային շրջաններից։ Օնտարիո նահանգում ֆրանսերենը պաշտոնական լեզու չէ, սակայն այն թույլատրվում է օգտագործել այն շրջաններում, որտեղ ապրում են ավելի քան 5 հազար ֆրանկոֆոններ, կամ ավելի քիչ՝ եթե նրանց քանակը կազմում է շրջանի բնակչության 10 %-ը կամ ավելին։ Հյուսիսային Ամերիկայի միակ վարչական միավորը, որտեղ ֆրանկոֆոնի թիվը աճում է, Քվեբեկ նահանգն է։

Անգլիականություն խմբագրել

1759-ից հետո Կանադայի ֆրանկոֆոնների մասնաբաժինը աստիճանաբար նվազեց, անգլոֆոնների և ալլոֆոնների զանգվածային ներգաղթի ժամանակ, ինչն առաջացրեց հակումը անգլերենի նկատմամբ։ 1840-1860 թվականներին Կանադայի անգլախոս բնակչությունը գերազանցեց ֆրանսախոս բնակչությանը։ Հետագայում այս ամենը սկսեց աճել։ Առաջին փուլում Կանադայում ֆրանսերենի ազդեցությունը կանադական անգլերենի վրա զգալի էր, սակայն 19-րդ դարի երկրորդ կեսից անգլերենին փոխարինեց ֆրանսերենը։ Հաշվի առնելով Կանադայի ֆրանսիական լեզվի անորոշ կարգավիճակը, բրիտանական վարչակազմն ամեն ինչ անում էր ֆրանսերենը վերացնելու համար, և անգլո-ամերիկյան անմիջական փոխառությունների թիվը զգալի էր մինչև 20-րդ դարի կեսը։ Ֆրանսերենն ակտիվորեն օգտագործվել է որպես լեքսիկոն հատկապես այն ժամանակ, երբ արդյունաբերության աշխատանքային լեզուն դարձավ անգլերենը, իսկ ֆրանսերենին սկսեցին ուշադրություն չդարձնել։ Խաղաղ հեղափոխությունից և ֆրանսերենի պաշտոնական կարգավիճակի ընդլայնումից հետո, ֆրանկո-քվեբեկցիների փոխառնությունները կտրուկ նվազեցին։ Այսպիսով, նույնիսկ STOP-ի փոխարեն սկսեց օգտագործել ARRÊT-ը։ Ֆրանսերենը տարածված է Կանադայի մի քանի տարածաշրջաններում, դրանք են՝

  • Քվեբեկի ֆրանսերեն արևմտյան և արևելյան բարբառներով, ինչպես նաև քաղաք Մոնրեալի սոցիոլեկտ՝ Ժուալ
  • Ֆրանկո-աքադիական բարբառ (ամենահնաոճը), Մենկտոնի սոցիոլեկտ՝ Շեդյակ
  • Օնտարիական ֆրանսերեն, մոտ է քվեբեկականին
  • Մանիտոբական ֆրանսերեն
  • Կանադայի Ֆրանկո-կրեոլական լեզուն և միչիֆի խառը լեզուն

Ֆրանսերենը դպրոցներում խմբագրել

Կանադայի բազմաթիվ անգլալեզու դպրոցներում (հիմնականում Օնտարիոյում) կա «ֆրանսիական թեքումով» ծրագիր, որտեղ բոլոր առարկաները կամ առարկաների կեսը դասավանդվում են ֆրանսերենով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Government of Canada, Statistics Canada. «Census Profile, 2016 Census - Canada [Country] and Canada [Country]» (անգլերեն). www12.statcan.gc.ca. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.