Տասը ձի, բնանկարիչ-միսիոներ Ջուզեպե Կաստիլյոնեի (Չինաստանում հայտնի է Լան Շին (郎世宁) անունով) ստեղծած շարքը՝ կազմաված 10 թղթագլանից, որոնց վրա նկարված են Ցյանլուն կայսեր ձիերը։ Այժմ գտնվում է Թայբեյում՝ Կայսերական պալատի թանգարանի հավաքածուում[1]։

Տասը ձի
տեսակնկարների շարք
նկարիչՋուզեպպե Կաստիլիոնե
հավաքածուԿայսերական պալատի թանգարան և Պալատական թանգարան (Պեկին)
Ծանոթագրություններ
 Ten Steeds by Giuseppe Castiglione Վիքիպահեստում

Իտալիայից Չինաստան գալով, միսիոներ և բնանկարիչ Ջուզեպե Կաստիլյոնեն իր անիմալիստիկական ժանրի աշխատանքներով հայտնի դարձավ կայսերական արքունիքում։ Ավելի մեծ ճանաչում ունեցան ձիերի նկարներով նրա աշխատանքները, որոնց թվում 1728 թվականին նկարված «Հարյուր ձի» հոյակապ թղթագլանն էր, որը կայսրը տեսնելով հեղինակին անվանում է գլխավոր արքունական նկարիչ[2]։ Հետզհետե ձիերի թեման սկսեց նկարչի արվեստում զբաղեցնել կենտրոնական տեղ[2]։ Ձին Ասիայում խորհրդանշում էր արագություն, տոկունություն և արագ հաղթանակ[2]։ Ջուզեպե Կաստիլյոնեն նկարում էր ձիերի պատկերներ (բացի «Տասը ձիերից» ստեղծվել է «Չորս աֆղանական ձի»), որսի դրավագներ, ձիավորների և աղեղնավորների պատկերներ[3]։

1743 թվականին Կաստիլյոնեն կայսերական արքունիքից պատվեր է ստանում նկարել տասը ձի, որոնք ուղարկվել էին կայսրին՝ որպես տուրք արևմուտքից[4]։ Ձիերը նվիրել են Օյրատ ցեղերի առաջնորդները, որոնք ապրում էին շրջաններում կամ Տյան Շան լեռների հյուսիսում[1]։ Իր նոր ձիերի անունները որոշել է ինքը՝ կայսրը, հիմնվելով ձիերի բնավորության և արտաքին տեսքի վրա[1]։ Թղթագլանները ստեղծվել են 1743-1748 թվականներիին։ Ձիերի նկարները կատարված էին գրեթե բնական չափսերով։ Ինչպես իր մյուս աշխատանքներում, այնպես էլ այս դեպքում նկարիչը զուգակցել է եվրոպական բնանկարչության տեխնիկան և չինական ավանդական մեթոդները[1][4]։ Ձիերին տարբեր դիրքերով նկարելիս նորարարական էլեմենտներ դարձան ձիերի մարմինների վրա հեռանկարի և լուսաստվերի օգտագործումն բրդիի տարբեր երանգի գույների օգնությամբ։ Ամեն թղթագլանի վրա կան կենդանիների անուններով և նրանց բնավորության և ծագման մասին պատմող չինարեն, մոնղոլերեն և մանչժուրերեն գեղագրական հիերոգլիֆներ։ Թղթագլանների վրա կան նաև փոքրիկ բանաստեղծություններ[1]։

«Տասը ձիերի» շարքի պատկերներով փոստային նամականիշները թողարկվել են 1973 թվականին՝ Թայբեյում, և 2003 թվականին (ձիու կենդանակերպի տարի) Տոգոյում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Tributes to Realism for Imperial Review (листать до 3-го слайда)». National Palace Museum. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  2. 2,0 2,1 2,2 Сураева Н. Г. Джузеппе Кастильоне и его картина «Сто лошадей» // Известия РГПУ им. А. И. Герцена. — 2010. — № 126. — С. 269—276.
  3. «Documenting Military Achievements in Copperplate Prints». National Palace Museum.
  4. 4,0 4,1 «清 郎世寧 畫十駿圖奔霄驄 Ten Steeds ("Bolting Mist")». City University of Hong Kong.
  5. «The Paintings of Brother Giuseppe Castiglione, SJ (1688-1766)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.

Գրականություն խմբագրել

  • Cécile Beurdeley, Michel Beurdeley Giuseppe Castiglione: a Jesuit painter at the court of the Chinese emperors. — C.E. Tuttle Co., 1971. — 204 p. — ISBN 0804809879
  • Marco Musillo The Shining Inheritance: Italian Painters at the Qing Court, 1699–1812. — Getty Publications, 2016. — 184 p. — ISBN 1606064746