Տառեխիկներ (Alburnoides), ծածանազգիներիընտանիքիձկների ցեղ։ Մարմնի երկարությունը8-14 սանտիմետր է։ Մեջքը մուգ է, կողքերը և փորը՝ արծաթագույն։ Հայտնի է տառեխիկներիի 4 տեսակ, տարածված Եվրոպայի, Առաջավոր և Միջին Ասիայի քաղցրահամ ջրերում, ջրամբարներում։ Սնվում է միջատներով, զոոպլանկտոնով։ Հայաստանի համարյա բոլոր գետերում և լճերում (բացի Սևանա լճի ավազանից), մինչև 2200 մետր բարձրության վրա, հանդիպում են հայկական տառեխիկներ (A․ bipunctatus armeniensis Dadikian)։ Երկարությունը մինչև 12 սանտիմետր է, զանգվածը՝ 35 գրամ։ Ձվադրում է ապրիլի վերջից մինչև հունիսի վերջը (բարձրադիր վայրերում՝ մինչև օգոստոս), էգը դնում է շուրջ 3500 ձկնկիթ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 592)։