Տաշքենդյան համաձայնագիր

Տաշքենդյան համաձայնագիր, ստորագրվել է 1992 թվականի մայիսի 5-ին, Տաշքենդում՝ ՌԴ, ՀՀ, ԱՀ, Վրաստանի այլ հանրապետությունների միջև։ Ըստ համաձայնագփ՝ ՀՀ-ի, ԱՀ-ի և Վրաստանի համար սահմանվել են սպառազինության համահավասար չափաբաժիններ. Անդրկովկասի յուրաքանչյուր հանրապետություն պետք է ստանար մինչև 220 տանկ, 285 հրետանային կայանք, 110 մարտական ինքնաթիռ և 50 հարվածային ուղղաթիռ։ Սպառազինության նման բաշխումը ԱՀ չի ընդունել և համաձայնագիրը չեղյալ հայտարարելու յուրահատուկ ձև է ընտրել՝ իր սեփականությունը հայտարարելով Ադրբեջանի տարածքում տեղակայված անդրկովկասյան զորամիավորումների ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները, զինամթերքի պահեստները։ Ըստ հավաստի աղբյուրների՝ միայն ծանր զինտեխնիկան (տանկ, զրահապատ մեքենա, հրետանի) իր թվաքանակով գերազանցում էր Հայաստանին 15%-ով, Վրաստանին՝ 27%-ով։ Ադրբեջանում տեղակայված 4-րդ բանակի տրամադրության տակ կար 1310, Հայաստանում 7-րդ բանակն ուներ 1107, իսկ 31-րդ բանակային կորպուսը Վրաստանում՝ 995 միավոր ծանր հրետանի։ Տարատեսակ զինամթերքի քանակի առումով Ադրբեջանը գերազանցում էր Հայաստանին և Վրաստանին միասին վերցրած։ Ադրբեջանի տարածքում առկա էր մեկ ռազմավարական, երկու օկրուգային և երեք դիվիզիոնային զինապահեստներ (յուրաքանչյուրում՝ 150-200 վագոն), որոնց ընդհանուր տարողությունը կազմում էր հազարավոր վագոններ։ Ռազմական նման ներուժի առկայությունը, մասնավորապես ՀՀ-ի նկատմամբ գերազանցությունը, ԱՀ ղեկավարությանը վստահություն էր ներշնչել Ղարաբաղյան հիմնախնդիրը բացառապես ռազմական միջոցներով լուծելու համար։

Տաշքենդյան համաձայնագիր
Պայմանագրի տիպ ԵՍԶՈՒ համաձայնագրի կատարելու սկզբունքների և կարգոի վերաբերյալ
Ստորագրվել է
— վայր
1992 թ. մայիսի 15
Ուզբեկստան Տաշքենդ, Ուզբեկստան
Կողմեր Ռուսաստան Ռուսաստան
Հայաստան Հայաստան
Ադրբեջան Ադրբեջան
Բելառուս Բելառուս
Վրաստան Վրաստան
Ղազախստան Ղազախստան
Մոլդովա Մոլդովա
Ուկրաինա Ուկրաինա
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։