Տանջանքների թանգարան, Ամստերդամ։ Գտնվում է Բլոենմարկտ[1] ծաղիկների խանութի հարևանությամբ՝ Սինգլ ջրանցքի[2] դիմաց։ Այն ներառված է աշխարհի ամենատարօրինակ թանգարանների շարքում[3][4][5]։ Թանգարանն Ամստերդամի[6] 50 թանգարանից մեկն է և համարվում է զբոսաշրջիկների սիրելի վայրերից։ Ամստերդամում է գտնվում տանջանքների վերաբերյալ ևս մեկ ՝ «Միջնադարյան տանջանքների գործիքներ» թանգարանը[7]։ Այն գտնվում է Դամրակ 33 հասցեում՝ քաղաքի կենտրոնին մոտ։ Երկու թանգարանն էլ իրար հետ որևէ կապ չունեն։

Տանջանքների թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Նիդերլանդներ
ՏեղագրությունԱմստերդամ
Ղեկավարության նստավայրԱմստերդամ, Նիդերլանդներ
Կայքtorturemuseum.com
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանի կառուցվածքը խմբագրել

 
Տանջանքների թանգարանի ցուցանակը, Ամստերդամ

Թանգարանը կազմված է փոքր, մութ, խճճված սենյակներից։ Յուրաքանչյուրում կան մեկ կամ երկու տանջանքների սարք, որոնցից մի քանիսը գտնվում են ապակու հետևում, բայց շատերն ազատ տեղակայված են սենյակներում և  թույլատրվում է դրանց դիպչել։ Յուրաքանչյուր գործիք համադրված է հին գրքերից կամ հոդվածներից վերցրած  խոշորացված նկարով, որտեղ ներկայացված է թե ինչու և ինչպես է այն օգտագործվել։ Բոլոր հոդվածները գրված են անգլերեն, հոլանդերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն և իսպաներեն լեզուներով։ Դրանց միջոցով ծառայություններ են մատուցվում այն մեծաքանակ զբոսաշրջիկներին, ովքեր այցելում են թանգարան[8]։ Թանգարանի մթությունն ու թատերական ձևավորումն առաջացնում են մռայլ տրամադրություն[9]։

Ցուցադրման իրեր խմբագրել

 
Ամոթի ֆլեյտա Ամստերդամ

Թանգարանում կա հետաքրքիր գործիքների բազմազանություն՝ սկսած շատ հայտնի Գիլիոտինից, կախիչից, քարերից, մինչև մատները կտրելու գործիք և խայտառակության ֆլեյտա։ Այնտեղ գտնվող մյուս գործիքներից են երկաթե կույսը, հուդայի աթոռը , Կատերինի անիվը, ամոթի դիմակը և այլն։ Դրանցից շատերը պահպանված են անտիկ ժամանակներից, սակայն մեծամասնությունը հին գրքերից և տեքստերից  վերցրած պատկերների ժամանակակից վերակառուցումներ են[10]։

Կարևորություն խմբագրել

Չնայած թանգարանի փոքր չափսերին, այն ունի մեծ ազդեցություն․  պարբերաբար հայտնվում է «Աշխարհի ամենատարօրինակ թանգարաններ»-ի շարքում[1][2][11]։ Այնտեղ հաճախակի այցելություններ են լինում, որոնք հիմնականում կապված են տանջանքների գործիքների լայն շրջանակի հետ[12][13]։ Դրանցից շատերը դառնում են հումոր ստեղծելու ներշնչման աղբյուր[14], կամ փոփ մշակույթի մի մաս[15][16][17]։ Մի քանի գրքերում նույնիսկ  խոսվել է « Տանջանքների թանգարան»-ի մասին, ինչպիսին է Էդվարդ Փիթրսի «Տանջանքներ» գիրքը Torture[18] ։

Այցելություններ թանգարան խմբագրել

Թանգարանը բաց է ամեն օր՝ 10։00-ից մինչև 23։00։ Մուտքն արժե 7,50 եվրո մեծահասակների և 4,00 եվրո  փոքրերի համար։ Այն չի ընդունում ուսանողական զեղչեր կամ անվճար մուտք։ Թանգարանը տանջանքների պատմության և գործիքների վերաբերյալ մեծ տեղեկատվության աղբյուր է և ունի բազմաթիվ կրթական շրջայցեր և ծրագրեր[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 'Introducing the world's weirdest museums...', The Daily Mail, 31 March 2010. Retrieved 2012-06-27.
  2. 2,0 2,1 'The world's most unusual museum' The Telegraph. Retrieved 2012-08-29.
  3. 'torture museum review' Yelp. Retrieved 2012-08-29.
  4. Amsterdam. Script. 2012. էջ 39. ISBN 9788866146018. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 28-ին.
  5. 'torture museum NYTimes' NYTimes. Retrieved 2012-08-29.
  6. «Amsterdam museums». Վերցված է 2013 թ․ մայիսի 29-ին.
  7. http://www.torturemuseumamsterdam.com Արխիվացված 2014-07-14 Wayback Machine
  8. «Torture museum Amsterdam Mydestination review». Վերցված է 2013 թ․ մայիսի 29-ին.
  9. «the wandering Nomad Amsterdam torture museum». Վերցված է 2013 թ․ մայիսի 29-ին.
  10. «Torture Museum Amsterdam». Վերցված է 2013 թ․ մայիսի 29-ին.
  11. 'World’s Creepiest Attractions' Արխիվացված 2019-10-21 Wayback Machine Check My City. Retrieved 2012-08-29.
  12. 'Amsterdam Torture Museum'. Retrieved 2012-08-29.
  13. 'Top 10 Medieval Torture Devices'. Retrieved 2012-08-29.
  14. 'Who should wear the Flute of Shame?'. Retrieved 2012-08-29.
  15. 'Iron Maiden'. Retrieved 2012-08-29.
  16. 'Judas cradle pop culture'.
  17. Brazen Bull pop culture
  18. Torture. University of Pennsylvania Press. 1996.
  19. «torture museum education». Վերցված է 2013 թ․ մայիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել