Ամստերդամի ծաղկի շուկա (հոլ.՝ Bloemenmarkt), աշխարհի միակ լողացող շուկան[1] և Ամստերդամի գլխավոր տեսարժան վայրերից[2]։

Ամստերդամի ծաղկի լողացող շուկան։

Ծաղիկներն այս վայրում վաճառվում են XVII դարից, երբ առևտրականները, նավերով քաղաքային փողոցի երկայնքով լողալով, վաճառում էին ծաղիկներ։ Շուկան մինչև 1862 թվականը գտնվում էր Սինտ Լյուսիենվալում (հոլ.՝ Sint-Luciënwal)` քաղաքային նախկին փոսի մասում։ Այն բանից հետո, երբ ի հայտ եկան ծրագրեր փոսը վերացնելու մասին (այն լցվել է 1889 թվականին), շուկան տեղափոխվեց այժմյան վայրը։ 1862 թվականից շուկան գտնվում է Ամստերդամի Սինգել ջրանցքում՝ ոչ հեռու Դամ հրապարակից[3]։

Խանութները գտնվում են բարժաների վրա՝ ափի երկայնքով[4]։ Մինչև 1960-ական թվականները շուկայում համարյա չի վաճառվել քաղված ծաղիկներ։ Այժմ շուկան հիմնականում գործում է որպես զբոսաշրջային տեսարժան վայր։ Այնտեղ կարելի է տեսնել տեղական և էկզոտիկ ծաղիկներ և բույսեր կամ գնել հուշանվեր։ Լավագույն ձևով ներկայացվում են վարդակակաչները։ Սոխուկները վաճառվում են փաթեթավորված և կշռելով, վաճառվում են միջինը 3-5 եվրոյով (մեկ տասնյակի համար)[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Time Out Amsterdam Edition 9. Random House. 2005. էջեր p170. ISBN 1-904978-36-3. {{cite book}}: |pages= has extra text (օգնություն)
  2. «Главные достопримечательности Амстердама». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  3. «Прогулка: Музейный квартал / Прогулки по городу / публикации о Амстердаме». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  4. 4,0 4,1 Журнал «Эксперт» представляет уникальный спецвыпуск о самой актуальной теме — мировом экономическом кризисе (չաշխատող հղում)