Տանո Չիմառոզա, իսկական անունը՝ Գաետանո Սիսկո, (իտալերեն՝ Tano Cimarosa, Gaetano Cisco. հունվարի 1, 1922(1922-01-01)[1], Մեսինա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն - մայիսի 24, 2008(2008-05-24)[2][1], Մեսինա, Սիցիլիա, Իտալիա), իտալացի դերասան, սցենարիստ և կինոռեժիսոր ։ Մասնակցել է ավելի քան հիսուն ֆիլմերի նկարահանումներին։

Տանո Չիմառոզա
Ծնվել էհունվարի 1, 1922(1922-01-01)[1]
ԾննդավայրՄեսինա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն
Մահացել էմայիսի 24, 2008(2008-05-24)[2][1] (86 տարեկան)
Մահվան վայրՄեսինա, Սիցիլիա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ և կինոդերասան

Նա մարմնավորել է «Դարբնի» կերպարը 1988 թվականի օսկարակիր «Cinema Paradiso» ֆիլմում։ Իսկ սարսափ ֆիլմերի սիրահարները հիշում են նրան որպես 1975 թվականին նկարահանված «Սև մտորումներ» ֆիլմի ռեժիսորի։ Խորհրդային կինոհանդիսատեսին էլ ծանոթ էր «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում» կատակերգությունից, որտեղ մարմնավորում է մաֆիոզո Ռոզարիո Ագրոյին։

Համարվում է աչքի ընկած խարակտերային դերասան[3]։ Խաղացել է ոչ միայն կինոկատակերգություններում, այլև դրամատիկ ֆիլմերում՝ հաճախ մարմնավորելով սիցիլիացու կարծրատիպային կերպարներ[4][5]։

1970-ական թվականների վերջերին-1980-ականների սկզբներին հանդես է եկել որպես սուր դիպաշար ունեցող մի քանի ֆիլմերի ռեժիսոր[6]։

Մահացել է 2008 թվականին։ 2011 թվականին նրա մասին վավերագրական մի ֆիլմ է թողարկվել՝ Lo chiamavano Zecchinetta վերնագրով (ռեժիսոր՝ Նիկոլա Պալմերի)[7]։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

Որպես դերասան խմբագրել

  • 1963 — / La Smania addosso — Ումբերտո
  • 1963 — / Mare matto
  • 1968 — Բվի օրը ― Ձեկինետա
  • 1968 — Ապահովագրական ընկերության բժիշկը
  • 1970 — Ամենասիրուն կինը — Գաետանո Չիմառոզա
  • 1971 — Դատին սպասելիս
  • 1972 — Man Called Amen
  • 1973 — Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում — մաֆիոզո Ռոզարիո Ագրո (ռուսերեն կրկնօրինակում հնչյունավորել է Միխայիլ Գլուզսկին)
  • 1974 — Ինչու են սպանում դատավորներին — Տանո Բառա
  • 1974 — Հաց ու շոկոլադ
  • 1978 — Ծնկաչոք մարդը — Սեբաստիանո
  • 1988 — «Պարադիզո» նոր կինոթատրոնը
  • 1992 — Հարգված մարդը — Նինոյի հայր
  • 1994 — Զուտ ձևականություն
  • 1995 — Աստղերի ֆաբրիկա — Բորդոնարո պապիկ

Որպես ռեժիսոր խմբագրել

  • Reflections in Black (1975) aka Vice Wears Black Hose
  • Մահվան որս (1977, նաև սցենարիստ)

Կենսագրություն խմբագրել

Luigia Miniucchi, Il mondo di Tano Cimarosa. 50 anni di cinema italiano, Bess Edizioni հրատարակչություն, 2006. 160 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանո Չիմառոզա» հոդվածին։