Տանը գտնվող թզուկները
«Տանը գտնվող թզուկները» (անգլ.՝ Gnome Alone), ռեժիսոր Պիտեր Լեպենիոտիսի («Իրական սկյուռ») և պրոդյուսեր Ջոն Վիլյամսի («Շրեկ», «Շրեկ 2») լիամետրաժ անիմացիոն կատակերգական ֆիլմը։ Սյուժեի առանցքում աշակերտուհի Խլոյան է, որը բացահայտում է, որ իրենց նոր տան այգու թզուկները բոլորովին էլ այն չեն, որ թվում են։
Տանը գտնվող թզուկները անգլ.՝ Gnome Alone | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | կինոկատակերգություն, համակարգչային մուլտֆիլմ և երաժշտական ֆիլմ |
Ռեժիսոր | Փիթեր Լեպենիոտիս |
Սցենարիստ | Michael Schwartz?[1] և Zina Zaflow? |
Հնչյունավորում | Բեքի Ջի, Պատրիկ Ստամպ, Ջոշ Փեք, Թարա Սթրոնգ, Դևիդ Քոքներ, Ջիմ Քամինգս, Օլիվիա Հոլթ, Madison De La Garza?, Դի Բրեդլի Բեյքեր, Կառլոս Ալազրաքի և Ջորջ Լոպես |
Պրոդյուսեր | Ջոն Ուիլյամս |
Երաժշտություն | Պատրիկ Ստամպ |
Երկիր | ԱՄՆ և Կանադա |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Vanguard Animation և Cinesite? |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
Տևողություն | 85 րոպե |
Թվական | 2018 |
MPAA վարկանիշ | PG |
gnomealonethemovie.com(անգլ.) |
Պրեմիերան տեղի է ունեցել Հունաստանում 2017 թվականի նոյեմբերի 2-ին։
Սյուժե խմբագրել
Տեղափոխվելով հին առանձնատուն՝ ոչ ոք չնույնիսկ չի կասկածում, որ այդ մեծ տանը թաքնված են «փոքրիկ» գաղտնիքներ։ Այգու թզուկները, որոնք ապրում էին այդտեղ, դարեր շարունակ աշխարհը պաշտպանել են չար տրոգներից։ Մարդկանց ոչ մի ընտրություն չի մնում. նրանք պետք է միավորվեն մեծ ճակատամարտի համար…[2]։
Արտադրություն խմբագրել
«Տանը գտնվող թզուկները» լիամետրաժ անիմացիոն ֆիլմի արտադրությունը սկսվել է Մոնրեալի Cinesite ստուդիայում՝ Պետեր Լեպենիոտիսի գլխավորությամբ։ Մուլտֆիլմն ստեղծողները Ռոբերտ Մորլենդը, Ջարեդ Միկա Հերմանը և Կայլ Նյումանն են։ Ֆիլմի սցենարը գրել են Մայքլ Շվարցը և Զինա Զաֆլոուն։ Հնչունավորող դերասանները (մուլտֆիլմի բնօրինակում) Բեքի Ջին, Թարա Սթրոնգը, Ջոշ Պեկը, Դևիդ Կոկները, Ջիմ Քամինգսը, Օլիվիա Հոլթը, Մեդիսոն Դե Լա Գարզան, Դի Բրեդլի Բեյկերը, Կառլոս Ալազրակին, Ջորջ Լոպես և ուրիշներն են։ Կատակերգության պրոդյուսերը եղել են Ջոն Հ. Վիլյամը և նրա 3QU Media ընկերությունը, որը նաև ֆինանսավորել է ֆիլմի ստեղծումը[3][4]։ Անիմացիոն ֆիլմի տարածման իրավունքները պատկանում են Smith Global Media ընկերությանը[5]։
Դերերի հնչյունավորում խմբագրել
Ֆիլմի հնչյունավորել են հետևյալ դերասանները.
Դերակատար | Դեր |
---|---|
Բեքի Ջի | Խլոյա |
Թարա Սթրոնգ | Քեթրին |
Ջոշ Պեկ | Լիամ |
Դևիդ Կոկներ | Սնդիկ |
Օլիվիա Հոլթ | Բրիթնի |
Մեդիսոն Դե Լա Գարզա | Տիֆանի |
Ջորջ Լոպես | Զուկ |
Դի Բրեդլի Բեյկեր | Տրոգս |
Կառլոս Ալազրակի | |
Ջիմ Քամինգս |
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- Տանը գտնվող թզուկները(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում