Օլիվիա Հասթինգս Հոլթ (անգլ.՝ Olivia Hastings Holt, ծնվել է Օգոստոսի 5, 1997), ամերիկացի դերասանուհի և երգչուհի, առավել ճանաչված է Դիսնեյ ԷքսԴիում (անգլ.՝ Kickin' It) սերիալում խաղալով Կիմի դերը, և Դիսնեյի օրիգինալ ֆիլմում (անգլ.՝ Girl vs. Monster) գլխավոր դեր խաղալու համար։

Օլիվիա Հոլթ
Օլիվիա Հոլթը 2013-ի Հուլիսին
Ծնվել էօգոստոսի 5, 1997 (26 տարեկան)
ԾննդավայրՋերմենթաուն, Թեննեսի
ԿրթությունOak Park High School?
ՔաղաքացիությունԱՄՆ
ԱզգությունԱմերիկացի
ԿրոնՔրիստոնյա
ՄասնագիտությունԴերասանուհի, Երգչուհի
Ակտիվ շրջան2009-ներկա
Ժանրերփոփ
Համատեղ ապրող(ներ)Austin North?
oliviaholt.com

Այժմ նա նկարահանվում է Դիսնեյ ալիքի (անգլ.՝ I Didn't Do It) օրիգինալ սերիալում։

Կենսագրություն

խմբագրել

Օլիվիան ծնվել է Թեննեսի նահանգի Ջերմանթաուն քաղաքում՝ Մարկ և Կիմ հոլթերի ընտանիքում։ Նա ունի մեծ քույր՝ Մորգան և փոքր եղբայր՝ Քեյդ։ 3 տարեկան հասակում, նրա ընտանիքը տեղափոխվեց Նեսբիթ, (Միսիսիփի), որտեղ նա կարճ ապրել է Մեմֆիսը լքելուց հետո։

Օլիվիան երկար տարիներ զբաղվել է գիմնաստիկայով և այժմ նա նկարահանվում է Դիսնեյ ալիքի օրիգինալ սերիալում՝ (անգլ.՝ I Didn't Do It)։ Հիմա նա բնակվում է Լոս Անջելես, Կալիֆորնիայում իր ընտանիքի հետ, և սովորում է խոհարարական դպրոցում։

Կարիերա

խմբագրել
 
Օլիվիա Հոլթը 2011 թվականին
 
Օլիվիա Հոլթի ծննդավայրը՝ Ջերմանթաուն քաղաքը

Օլիվիան մեկնարկել է իր դերասանական կարիերան, երբ սկսել է թատրոններում ներկայանալ որպես դերասանուհի։ Նա նկարահանվել է (անգլ.՝ Hasbro), (անգլ.՝ Kidz Bop 14), (անգլ.՝ Mattel), (անգլ.՝ Bratz dolls), (անգլ.՝ Littlest Pet Shop) և (անգլ.՝ Girl Gourmet products) հեռուստաշոուներում։

Հոլթը քասթինգ է անցել Դիսնեյ ԷքսԴիի (անգլ.՝ Kickin' It) մարտարվեստների շոուում, որի պրեմիերան կայացել է 2011 թվականին։ Ունենալով գիմնաստիկ հմտություններ, նա անմիջապես զանգ է ստանում պրոդյուսերից և հենց նույն տարում էլ միանում ամբողջ անձնակազմին։ 2011-2014 թվականներին հեռուստաշոուում նա մարմնավորում էր Կիմի դերը։

Oլիվիան նաև նկարահանվել է Դիսնեյ ալիքի (անգլ.՝ Girl vs. Monster) օրիգինալ ֆիլմում, որտեղ կերպարանավորել է ֆիլմի գլխավոր դերին՝ Սքայլեր Լյուիսին. դեռահաս աղջիկ, ով բացահայտում է, որ իր ծնողները երկար տարիներ հրեշների են որսում, և նա պետք է լիներ այդ գործի շարունակողը։ Այս ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականին։ Այս ֆիլմի համար նա ձայնագրել է 3 սաունդթրեքներ, որոնք թողարկվել են (անգլ.՝ Make Your Mark) ձայնագրման ստուդիայի կողմից։ Ինչպես նաև նա ձայնագրել է (անգլ.՝ Winter Wonderland) երգի իր տարբերակը, Դիսնեյ ալիքի արձակուրդների երաժշտական ալբոմում 2012 թվականին։

Այժմ Օլիվիան նկարահանվում է Դիսնեյ ալիքի շոուներից մեկում, որը կոչվում է (անգլ.՝ I Didn't Do It

Այս շոուին մասնակցում են նաև Օսթին Նորթը և Փայփեր Քուրդան։ Արդեն 2013 թվականին ամբողջ անձնակազմը անցել էր գործի, իսկ 2014 թվականին արդեն էկրան բարձրացավ առաջին սերիան։

Ֆիլմագրություն

խմբագրել
Ֆիլմ
Տարի Անվանում Դեր Նշումներ
2009 Black & Blue Քլեր
2012 Girl vs. Monster Սքայլեր Լյուիս Disney Channel Original Movie
Հեռուստացույց
Տարի Անվանում Դեր Նշումներ
2010 Disney XD's My Life Անձամբ Disney XD փաստավավերագրություն[1]
2011–2014 Kickin' It Կիմ Գլխավոր Դեր; Disney XD Original Series
2013 Shake It Up Երիտասարդ Ջորջիան "My Bitter Sweet 16 It Up" (Season 3, Episode 22)
2014–present I Didn't Do It Լինդի Վատսոն Գլխավոր Դեր; Disney Channel Original Series
Web
Year Title Role Notes
2011 KARtv Guest Host "Jingle Bell Rock by Rockboard Scooters" (Season 1, Episode 3)

Սկավառակագրություն

խմբագրել

Գովազդային սինգլներ

խմբագրել
Անվանում Տարի Ալբոմ
"Carry On"[2] 2014 Չկա տվյալ
"Time of Our Lives"[3] Չկա տվյալ

Ելույթային ալբոմներ

խմբագրել
Անվանում Տարի Ուրիշ արտիստ(ներ) Ալբոմ
Winter Wonderland 2012 Չկա տվյալ Disney Channel Holiday Playlist
"Bumpin" David Monroe[4] The Live![4]
"Had Me @ Hello" Չկա տվյալ Make Your Mark։ Ultimate Playlist
"Fearless" Չկա տվյալ
"Nothing's Gonna Stop Me Now" Չկա տվյալ
These Boots Are Made for Walkin 2013 Չկա տվյալ Shake It Up։ I Dance
"Snowflakes" Չկա տվյալ Holidays Unwrapped

Մրցանակներ

խմբագրել
Տարի Մրցանակ Կատեգորիա Թեկնածու Արդյունք
2013 Radio Disney Music Awards[5] "Best Crush Song" "Had Me @ Hello" Հաղթանակ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Disney XD's My Life with Olivia Holt». First Post. 2010 թ․ մայիսի 13. Վերցված է 2010 թ․ մայիսի 13-ին.
  2. «Carry On (from Disneynature "Bears") - Single». iTunes. 2010 թ․ մայիսի 13. Վերցված է 2010 թ․ մայիսի 13-ին.
  3. «Time of Our Lives (Main Title Theme) [Music From the TV Series "I Didn't Do It"] - Single». iTunes. 2014.
  4. 4,0 4,1 «The Live! ((( Broadcast ))) Universal Endless Climaxes Of Miraculous Naked Martian Winds [Explicit]». Amazon. 2010 թ․ մայիսի 13. Վերցված է 2010 թ․ մայիսի 13-ին.
  5. «2013 Radio Disney Music Awards: Nominees Announced! - Bop and Tigerbeat Magazine». bopandtigerbeat.com. 2013 թ․ մարտի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվիա Հոլթ» հոդվածին։