«Տանգոյի դաս» (անգլ.՝ The Tango Lesson)՝ բրիտանացի ռեժիսոր Սալլի Փոթերի ֆիլմն է, որը նկարահանվել է 1997 թվականին։ Այն արգենտինական տանգոյի մասին կիսակենսագրական ֆիլմ է Սալլի Փոթերի և Պաբլո Վերոնայի մասնակցությամբ։

Տանգոյի դաս
անգլ.՝ The Tango Lesson
Երկիր Միացյալ Թագավորություն
 Ֆրանսիա
 Արգենտինա
 Գերմանիա
 Նիդերլանդներ
Ժանրդրամա[1], երաժշտական ֆիլմ և ռոմանտիկ ֆիլմ[1]
ԹեմաԱրգենտինական տանգո
Թվական1997 և հոկտեմբերի 9, 1997[2]
Լեզուիսպաներեն, ֆրանսերեն և անգլերեն
ՌեժիսորՍալի Փոթեր[1][3]
ՊրոդյուսերOscar Kramer?
Սցենարի հեղինակՍալի Փոթեր
ԴերակատարներՍալի Փոթեր[4], Géraldine Maillet?[4], Pablo Verón?[4], Anne Fassio?[4], Գիյոմ Գալյեն[4], Հիթքոութ Ուիլյամս[4], Gustavo Naveira?[4], Fabián Salas?[4], David Derman?[4], Carlos Copello?[4], Փիթեր Այր[4], Alicia Monti?[4], María Noel Genovese?[5], Morgane Maugran?[5], Marcos Woinsky?[5], Horacio Marassi?[5], Tito Haas?[5], Amanda Beitia?[5] և Gregory Dayton?[6]
ՕպերատորՌոբբի Մյուլլեր
ԵրաժշտությունՖրեդ Ֆրիթ
ՄոնտաժԷրվե Շնիդ
Պատմվածքի վայրՓարիզ և Բուենոս Այրես
Նկարահանման վայրՓարիզ
Տևողություն100 րոպե և 101 րոպե[6]
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի և Արգենտինայի համատեղ արտադրությունն է, որի պրոդյուսերները Օսկար Կրամերը (Արգենտինա) և Կրիստոֆեր Շեպարդն (Մեծ Բրիտանիա) են։ Սաունդթրեքը ներառում է Կառլոս Գարդելի իրական ձայնագրությունները՝ Mi Buenos Aires querido և Աստոր Պիացոլայի՝ Libertango: Ինչպես նաև ընդգրկում է երաժշտություն, գրված հենց Սալլի Փոթերի կողմից[7]։

Պատմություն խմբագրել

Ֆիլմը պատմում է ռեժիսոր և սցենարիստ Սալիի մասին, ով ստեղծագործական ճգնաժամ է ապրում։ Նա դժգոհ է իր նոր «Զայրույթ» քրեական դրամայից։ Որոշելով դադար առնել աշխատանքի մեջ, նա մեկնում է Փարիզ, որտեղ նա հանդիպում է Պաբլոյին, որը տանգո պարող է[8]։

Սալին հրապուրվում է պարով և տանգո դասերի դիմաց իր նոր ֆիլմում դեր է առաջարկում Պաբլոյին[9]։ Նրանք սկսում են պարապել, իսկ հետո սիրահարվում են, սակայն զգացմունքային մտերմությունը լուրջ խոչընդոտ է դառնում հաջողության ճանապարհին[10]։

Դերասանական կազմ խմբագրել

 Դերերում  Կերպար
Պոտեր, Սալի Սալի
Պաբլո Վերոն Պաբլո
Մորգան Մոգրան Կարմիր մոդել
Ջերալդին Մեիլետ Դեղին Մոդել
Կատերինա Մեչերա Կապույտ Մոդել
Դեվիդ Տուլ Նախագծող
Ջորջ Յասումի Լուսանկարիչ
Միշել Պարենտ Պարտնայա
Կլոդին Մավրոս Պարտնայա
Մոնիկ Կուտյուչ Պարտնայա
Մետյու Հոուկինս Պահակ
Կառոլինա Լոտտի Պաբլոի գործընկեր
Գուստավո Նավեիրա Գուստավո
Ֆաբիան Սալաս Ֆաբիան
Կառլոս Կոպելո Կառլոս

Թողարկում խմբագրել

Առաջին անգամ ֆիլմը ներկայացվել է Իտալիայում Վենետիկի կինոփառատոնին, 1997 թվականի օգոստոսի 29-ին։ Մեկ շաբաթ անց, սեպտեմբերի 8-ին, «Տանգոյի դաս»-ը ցուցադրվել է Տորոնտոյի կինոփառատոնին, Կանադայում։ Ֆիլմը հայտնվել է բազմաթիվ փառատոների, ինչպիսիք են Մար Դել Պլատան, Ռեյկյավիկի կինոփառատոնը և այլն։

Թողարկման օրեր խմբագրել

Սաունդթրեք խմբագրել

Սաունդթրեկը օգտագործվում են օրիգինալ ձայնագրություններ

  • Milonga Triste (1972).
  • Now (композиция Սալի Պոտեր և Ֆրեդա Ֆրիտա, 1996)
  • Quejas de bandoneon(1958).
  • Red, yellow, blue (1996)
  • Mi Buenos Aires querido(1934).
  • El flete(1936).
  • Rage(1996).
  • Zum(1973).
  • Amor y celos(1936).
  • Doyna (1994).
  • Danse de cuisine(1996).
  • Pensalo bien(1938).
  • La yumba (1946).
  • Jacob and the angel (1996).
  • Milonga de mis amores (1970).
  • Gallo ciego (1959).
  • Libertango (1974).
  • Bahia Blanca(19580.
  • I am you (1997).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0120275/
  2. http://www.kinokalender.com/film266_tango-lesson.html
  3. filmportal.de — 2005.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 http://www.imdb.com/title/tt0120275/fullcredits
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Internet Movie Database — 1990.
  6. 6,0 6,1 cinenacional.com (իսպ.) — 2001.
  7. The Tango Lesson(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում.
  8. Maslin, Janet(չաշխատող հղում). The New York Times, film review, "Filmmaker Falls for The Tango in Paris," November 14, 1997.
  9. Guthmann, Edward (1997 թ․ դեկտեմբերի 25). «film review, "Sally Potter's Elegant 'Tango,' romantic tale's only misstep is director as lead». San Francisco Chronicle. Վերցված է 2008 թ․ հունվարի 18-ին.
  10. Ebert, Roger Արխիվացված 2012-09-16 Wayback Machine. Chicago Sun-Times, film review, 19 December 1997. Last accessed: 18 January 2008.

Արտաքին հղումներ խմբագրել