Հայր Տանգիի դիմանկարը

Վինսենթ վան Գոգի նկար

Հայր Տանգիի դիմանկարը[1] (ֆր.՝ Le père Tanguy), Վինսենթ վան Գոգի նկարը՝ նկարված 1887 թվականին։ Համարվում է Ժյուլիեն-Ֆրանսուա Տանգին պատկերող երեք նկարներից մեկը։ Այդ երեք նկարները ցուցադրում են Վինսենթ վան Գոգի տեխնիկայի առաջընթացը իր՝ Փարիզ այցելությունից հետո[2]։ Առաջինը նկարված է մռայլ գույներով։ Երկրորդը նմանակում է ճապոնացի նկարիչներից։ Վերջին նկարը միացնում է նկարիչների փարիզյան համայնքից ստացած ճապոնականությունը, իմպրեսիոնիզմը և այլ ազդեցություններ։ Այս կտավը այժմ գտնվում է Փարիզում՝ Ռոդենի թանգարանում։

Տանգի հայրիկի դիմանկարը
Le père Tanguy
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1887
բարձրություն92
լայնություն75
ստեղծման վայրՓարիզ
ուղղությունճապոնիզմ
ժանրդիմապատկեր
նյություղաներկ
գտնվում էՌոդենի թանգարան (Փարիզ)
հավաքածուՌոդենի թանգարան (Փարիզ)
կայք
Ծանոթագրություններ
 Portrait of Père Tanguy (F363) Վիքիպահեստում

Վինսենթ վան Գոգը Փարիզում խմբագրել

1886 թվականին նկարիչը մեկնում է Հոլանդիայից։ Վան Գոգը բնակություն է հաստատում իր եղբոր՝ Թեոյի տանը։ Փարիզում երիտասարդ Վինսենթը ենթարկվում է պուանտիլիստների, իմպրեսիոնիստների։ Նրա ընկերների շրջան են մտնում Կամիլ Պիսարոն, Անրի Տուլիզ-Լոտրեկը, Պոլ Գոգենը, Էմիլ Բերնարը, Պոլ Սինյակը, Ջորջ Ցյորան և այլք։ Արվեստագետի վրա ազդեցություն ունեցավ նաև Հոքուսայի և Հիրոսիգեի փորագրությունները։ Երկու տարվա ընթացքում՝ 1886-1888 թվականներին Վինսենթ վան Գոգն աշխատում է Փարիզում, հետևում տարբեր ժանրերի՝ ստեղծելով իր սեփական, անկրկնելի ոճը։

Ժյուլիեն Տանգի խմբագրել

 
Տանգի հայրիկի երկրորդ նկարը

Ժյուլիեն-Ֆրանսուա Տանգին ուներ ոչ մեծ մի խանութ, որտեղ վաճառում էր նկարչական պարագաներ և նկարներ։ Նա առաջիններից մեկն էր, ով վաճառքի հանեց Վան Գոգի նկարներից, բայց նրան այդպես էլ չհաջողվեց նկարչի կենդանության օրոք վաճառել դրանցից և ոչ մեկը։ Հայրիկ Տանգիի ուրախ տրամադրությունը և ոգևորությունը գրավեցին նկարիչներին. շուտով խանութը դարձավ շատ նկարիչների վարպետանոց։ Ժյուլիենի բարության և պատրաստակամության համար նկարիչները նրան «հայրիկ» անվանեցին։ Հայրիկ Տանգին ներկերի գումարի դիմաց նկարիչներից ընդունում էր նրանց կտավները[3]։ Այդ միջոցով նա հիասքանչ հավաքածու էր ձեռք բերել։ Ի տարբերություն ամուսնու՝ Տանգիի կինը պակաս արվեստասեր էր և չէր կիսում ամուսնու շռայլությունները՝ նկարիչներից պահանջելով կանխիկ գումարով վճարումներ։

Վան Գոգը մահացել է 1890 թվականին, իսկ Տանգին՝ չորս տարի անց[4]։ Նրա մահից հետո դուստրը վաճառել է «Տանգի հայրիկի դիմանկարը» Օգյուստ Ռոդենին։ Այսպիսով՝ նկարը, որ գտնվում էր նրա մասնավոր հավաքածուում, այժմ գտնվում է Ռոդենի թանգարանում։

Նկարի դետալներ խմբագրել

  • Տանգիի մուգ կապույտ բարի աչքերը և կարմիր շրթունքները հակադրվոմ են գունատ մաշկին և սպիտակ մորուքին։
  • Սակուրան, որը պատկերված է նկարի աջ վերին մասում, հավասարակշռված է կապույտ երկնքի և բնապատկերի մուգ կանաչի շնորհիվ։
  • Նկարի ստորին ձախ հատվածի վառ գծերը կազմում են Վինսենթ վան Գոգի կողմից գրված ֆոնի մասը, որ լցված է ճապոնական տպագրություններով[5]։
  • Տանգիի դուրս ցցված երակներով ձեռքերը համադրվում են իր կապույտ պիջակի հետ։

Արտաքին հղումներ խմբագրել

  • Wallace R. «World of van Gogh (1853—1890)»
  • «Rodin as a Collector (Extract from the work Rodin — Le musée et ses collections, published by Scala, Paris, 1996)». Collections. Musée Rodin. Retrieved March 18, 2011.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Անրի Պերյուշո, Վան Գոգի կյանքը, թարգմանիչ՝ Կ․ Լ․ Սարիբեկյան (La vie de van Gogh), Երևան, «Հայաստան», 1990, էջ 245 — 471 էջ. — 30000 հատ, ISBN 5-540-00941-x։
  2. Meier-Graefe, J (1987)
  3. Pleasure Wars: The Bourgeois Experience Victoria to Freud (The Bourgeois Experience: Victoria to Freud)
  4. Gay, P (1999)
  5. Maurer, N (1999)