Տայգետե (հուն․՝ Ταϋγέτη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2001 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2000 J 9 ժամանակավոր անվանումը[1][3][4]։


Տայգետե
(Յուպիտեր XX)
Taygete
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է25 նոյեմբեր 2000[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից)
Բացարձակ մեծություն (H)21,9[2]
Հեռավորությունը Յուպիտեր23 360 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,252[2]
Սիդերիկ պարբերություն732,2 օր[2]
Թեքվածություն165,2° (խավարածրի հարթության նկատմամբ)
163° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~2,5 կմ (ենթադրված)
Զանգված~1,6 ×1014 կգ
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Տայգետեն ունի մոտ 5 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 23 360 000 միլիոն կմ հեռավորության վրա, 732,2 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 165,2° խավարածրի հարթության նկատմամբ (163° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,252 է[1][2]։

Տայգետեն պատկանում է Կարմեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 23 - 24 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 165° է։

Արբանյակի անունը տրվել է 2002 թվականի հոկտեմբերին, այն անվանվել է Հունական դիցաբանության կերպար պլեադ Տայգետեի անունով, ով Ատլասի դուստրն էր և Զևսի սիրուհին[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել