Տահիր Էմրա (ալբ․՝ Tahir Emra, մարտի 10, 1938(1938-03-10), Ջակովիցա, Կոսովո), ալբանացի նկարիչ, Կոսովոյի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ։

Տահիր Էմրա
Tahir Emra
Ծնվել էմարտի 10, 1938(1938-03-10) (86 տարեկան)
ԾննդավայրՋակովիցա, Կոսովո
Քաղաքացիություն Ալբանիա
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունԿոսովոյի գիտության և արվեստի ակադեմիա

Կենսագրություն խմբագրել

Տահիր Էմրան ծնվել է 1938 թվականին, Ջակովիցայում, Հարավսլավիայի Թագավորություն[1]։ Սովորել է Arts of Peć դպրոցում[1]։ 1966 թվականին ավարտել է Բելգրադի ֆիգուրատիվ արվեստի ակադեմիան։ 1974 թվականից հանդիսանում է Կոսովոյի Ֆիգուրատիվ արվեստի ակադեմիայի հիմնադիր-անդամ։ Համարվում է 1960-ական թվականների Կոսովոյի ժամանակակցի արվեստի կողմնակիցներից[1]։

1970-1980 թվականներին Տահիր Էմրայի ստեղծագործությունները ցուցադրվել են Հարավսլավիայի տարածքում։ Կոսովոյի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Elsie, Robert (2004). Historical dictionary of Kosova. Scarecrow Press. էջ 58. ISBN 0-8108-5309-4.

Արտաքին հղումներ խմբագրել