Տակասի Ուսամի

ճապոնացի ֆուտբոլիստ

Տակասի Ուսամի (ճապ.՝ 宇佐美 貴史, մայիսի 6, 1992, Կիոտո, Ճապոնիա), ճապոնացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս գերմանական «Աուգսբուրգ»-ի և Ճապոնիայի հավաքականի կազմում։

Տակասի Ուսամի
ճապ.՝ 宇佐美貴史
Ուսամին Աուգսբուրգում 2016թ.
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Տակասի Ուսամի
Քաղաքացիությունը Ճապոնիա Ճապոնիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 6, 1992(1992-05-06)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Նագաոկակյո, Կյոտո, Ճապոնիա
Հասակ 178 սմ
Քաշ 68 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Աուգսբուրգ
Համար 39
Պատանեկան կարիերա
1999-2004 Ճապոնիա Նագաոկակյո ՖԱ
2005-2008 Ճապոնիա Գամբո Օսակա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2016 Ճապոնիա Գամբո Օսակա 138 (64)
2011-2012Գերմանիա Բավարիա 3 (0)
2011-2012Գերմանիա Բավարիա Բ 18 (6)
2012-2013Գերմանիա Հոֆենհայմ 20 (2)
2016-ներկա Գերմանիա Աուգսբուրգ 8 (0)
Ազգային հավաքական
2007 Ճապոնիա Ճապոնիա (մինչև 15) 4 (2)
2007-2008 Ճապոնիա Ճապոնիա (մինչև 16) 7 (5)
2009 Ճապոնիա Ճապոնիա (մինչև 17) 5 (3)
2010 Ճապոնիա Ճապոնիա (մինչև 19) 13 (5)
2011-2015 Ճապոնիա Ճապոնիա (մինչև 23) 12 (2)
2015-ներկա Ճապոնիա Ճապոնիա 15 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

«Գամբա Օսակա» խմբագրել

Տակասին իր կարիերան սկսել է «Գամբա Օսակա» ֆուտբոլային ակումբի կազմում։ Թիմի կազմում իր դեբյուտը Տակասին նշել է 2009 թվականի մայիսի 20-ին՝ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիա գավաթի 2009 թվականի խաղարկության շրջանակներում կայացած «Սեուլ»-ի դեմ խաղում։

2010 թվականին ճանաչվել է «Ջեյ-Լիգայի» լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

«Բավարիա» խմբագրել

2011 թվականի հունիսին Տակասի Ուսամին վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Բավարիա»։ Թիմի կազմում իր դեբյուտը ճապոնացին նշել է 2012 թվականի ապրիլի 12-ին՝ «Վերդերի» դեմ խաղում[4]։

Թիմի կազմում անցկացրել է 1 մրցաշրջան՝ մասնակցելով 3 հանդիպման։

«Հոֆֆենհայմ» խմբագրել

2012 թվականի մայիսի 17-ին Ուսամին տեղափոխվել է «Հոֆենհայմ»[5]։

«Աուգսբուրգ» խմբագրել

2016 թվականից Տակասին հանդես է գալիս գերմանական «Աուգսբուրգ»-ի կազմում։

Միջազգային կարիերա խմբագրել

Ճապոնիայի հավաքականի կազմում իր դեբյուտը Տակասի Ուսամին նշել է 2015 թվականի մարտի 31-ին՝ Ուզբեկստանի հավաքականի դեմ խաղում։

Վիճակագրություն խմբագրել

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Ճապոնիա Մ15
2007 4 2
Ճապոնիա Մ16
2007 3 3
2008 4 2
Արդյունք 7 5
Ճապոնիա Մ17
2009 5 3
Ճապոնիա Մ19
2010 13 5
Ճապոնիա Մ22
2011 4 0

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տակասի Ուսամի» հոդվածին։