Տալլինի ռուսական թանգարան

Տալլինի ռուսական թանգարան (էստ․՝ Tallinna Vene Muuseum), մշակութային հաստատություն Էստոնիայում, Տալլինի քաղաքային թանգարանի յոթ մասնաճյուղերից մեկն է[1]։

Տալլինի ռուսական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Էստոնիա
Մասն էՏալլինի քաղաքային թանգարան
Ղեկավարության նստավայրՏալլին, Էստոնիա
ՀասցեՏալլին, Պիկկի փողոց, 29ա
Հիմնադրվել է2016

Ստեղծվել է Տալլինի ռուսական համայնքի մշակութային ժառանգությունը պահպանելու, հետազոտելու, ցուցադրելու և հանրահռչակելու համար։

Զբաղեցնում է Պիկկի փողոց, 29ա հասցեում գտնվող պատմական շենքը[2], որը Էստոնիայի պատմության մեջ մտել է որպես Անթս Լայկմաայի դպրոց-ատելիեի տեղադրության առաջին վայր (1904)[1]։

Պատմություն խմբագրել

Թանգարանը բացվել է 2016 թվականին։

Էստոնիայում ռուսական մշակույթի թանգարան ստեղծելու գաղափարը ծագել է դեռևս 1931 թվականին՝ այդ տարվա ապրիլին Պիկկի փողոց, 17 հասցեում գտնվող Մեծ գիլդիայի շենքում կայացած «Ռուսական ցուցահանդեսից» հետո։ Ցուցահանդեսին ներկա են եղել պետության ղեկավարի ներկայացուցիչ գնդապետ Յակոբսենը, Պեչորայի եպիսկոպոս Յոհանը, իսկ ավելի ուշ՝ Էստոնիայի Հանրապետության ղեկավար Կոնստանտին Պյատսը[3]։

Խորհրդային տարիներին նախագիծը չի իրականացվել։ 1970-ական թվականների կեսերին Էստոնական ԽՍՀ նախարարների խորհուրդը և մշակույթի նախարարությունը քննարկել են ռուսական մշակույթի թանգարան ստեղծելու հարցը։ Ալեքսանդր Նևսկու տաճարի նկուղում նախատեսված էր եկեղեցական առարկաների և սրբապատկերների ցուցադրություն[4]։

Այս հարցին վերադարձել են 2000-ական թվականներին։ Կազմակերպչական մեծ դեր են խաղացել Էստոնական քաղաքական գործիչներ Սերգեյ Իվանովը[5] և Ստանիսլավ Չերեպանովը[6]։ Նման պրոֆիլի թանգարանի ստեղծմանը աջակցում էին քաղաքային իշխանությունները[7], Ռուսաստանի և Էստոնիայի քաղաքական գործիչները, սակայն երկար ժամանակ որևէ կոնկրետ գործողություն չէր ձեռնարկվում[8], և թանգարանի համար պատշաճ տարածքներ երկար ժամանակ չէին գտնվում[9]։ Հետագայում Իվանովի և քաղաքային իշխանությունների միջև տեղի ունեցավ կոնֆլիկտ, որն ավարտվեց դատական գործընթացներով[10]։

2003 թվականին թանգարանը տեղավորելու համար տրվեց Կոյդուլա, 23 հասցեում գտնվող շենքը, որը պահանջում էր վերանորոգում[11][12][13]։

2005 թվականին թանգարանն այցելել է Ռուսաստանի Մշակույթի և կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության նախագահ Միխայիլ Շվիդկոյը։

2012 թվականին Տալլինի քաղաքային ժողովի որոշմամբ «Տալլինի ռուսական թանգարան» նպատակային հաստատությունն իրավունք ստացավ հետագա 15 տարիներին անվճար օգտագործելու Պիկկի փողոց, 29ա հասցեում գտնվող տարածքները որպես թանգարան և մշակութային կենտրոն[14]։

Ցուցադրություն խմբագրել

Մշտական ցուցադրություն դեռ կազմակերպված չէ, անցկացվում են ժամանակավոր ցուցահանդեսներ[15][16]։

Գրականություն խմբագրել

  • Vene muuseumi nõukogu lasi Sergei Ivanovi lahti - Delfi, 11.10.2011

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 "О музее — Tallinna Linnamuuseum". linnamuuseum.ee. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
  2. Таллиннский Русский Музей/Tallinn Russian Museum
  3. "«Русская выставка» в эстонском парламенте". Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
  4. "Русский музей европейского масштаба". beta.baltija.eu. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
  5. Сергей Иванов
  6. "Портал русской общины Эстонии — Кто есть кто?: Черепанов Станислав". Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
  7. "Музей, демонстрирующий вклад русских в культуру Эстонии, может появиться в Таллине". Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
  8. Мнение. Кому нужен русский музей в Эстонии?
  9. В Русском музее сдохла последняя мышь, а люди продолжают работать
  10. Директор Таллиннского Русского музея: существует только один Русский музей
  11. Русский музей по-прежнему пустует
  12. "Русский музей на мызе Бланкенхагенов". Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
  13. "«История» с Русским музеем Эстонии: Кошмар на улице Койдула". Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
  14. Русский Музей будет на улице Пикк
  15. Ралли музеев 2019 в Таллине и Тарту: захватывающие экспозиции и занятия для каждого
  16. "Таллинский русский музей приглашает на концерт и выставку". Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել