«Տալլինի առասպելներ» (էստ․՝ Tallinna Legendid), տեսարժանություն, թատերական ինտերակտիվ թանգարան[1] Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում[2]։ Թանգարանում վերստեղծված են պատմական իրադարձություններ և առասպելներ, որոնք իրենց ավանդն են ներդրել միջնադարյան Տալլինի բանահյուսությանում[3]։ Այնտեղ օգտագործում են զրուցասացության, կենդանի կատարումների և հատուկ էֆեկտների խառնուրդ[4]։

Տալլինի առասպելներ
Տեսակթանգարան
Երկիր Էստոնիա
ՏեղագրությունՏալլին
ՎայրՏալլին
Կայքtallinnlegends.com/eng/
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

Թանգարանի շենքը գտնվում է Էստոնիայի Տալլին քաղաքում՝ Կուլասսեպա փողոցում, քաղաքապետարանի ամենահին շենքի հարևանությամբ[5]։ Թանգարանի տարածքը 600 քառակուսի մետր է (ստորգետնյա տարածք)՝ 9 առանձին սենյակներով՝ 360° թեմատիկ դեկորացիաներով և 7 դերասաններով[6]։ Թանգարանը կազմակերպում է նաև ամենահայտնի դեկորացիաներով փողոցային անվճար շոուներ։ Այցելուները մուտք են գործում 15- և ավելի հոգանոց խմբերով, օրական ավելի քան 540 մարդ թողունակությամբ[7]։ «Տալլինի լեգենդները» բաց է ամեն օր, ժամը 11:00-20:00-ն և հասանելի է անգլերեն, էստոներեն, ռուսերեն և ֆիններեն[1]։

Ձևաչափ խմբագրել

Թանգարանի ցուցահանդեսները այցելուներին տանում են Էստոնիայի 9-դարյա պատմության միջով՝ թատերական ներկայացման տեսքով[8]։ Այն վերստեղծում է Տալլինի հետ կապված պատմական իրադարձություններն ու միջնադարյան առասպելները՝ օգտագործելով հատուկ լուսային և ձայնային էֆեկտներ, ինչպես նաև պրոֆեսիոնալ դերասանների և մեխանիկական տիկնիկների կենդանի կատարումներ, տեսաֆիլմեր և զրուցասացություն[1]։

Ցուցադրումը ներառում է այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են Սև մահը, Յոհան ֆոն Իքսկուլի մահապատիժը և Սուրբ Օլաֆի եկեղեցու կառուցումը[9]։ Տևողությունը 40 րոպե է[10]։

Իրադարձություններ խմբագրել

Սուրբ Օլաֆի եկեղեցի (վերելակ)

Աղջկա աշտարակ

Սև մահ

Չեղարկում

Ալքիմիկոս

Ջրահարս

Յոհան ֆոն Իքսկուլի մահապատիժ

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Tallinna legendid. Müstiline muuseum». Kultuur.info. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  2. «Tallinn Legends | Sightseeing | Tallinn». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 5-ին.
  3. «Tallinn Legends». Inyourpocket.com. 2016 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  4. «Tallinna vanalinn saab uue turismiatraktsiooni». Tallinn. 2015 թ․ մայիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  5. «Tallinn Legends - Сontacts». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 5-ին.
  6. «Contact us». Tallinn Legends. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  7. «What's Tallinn Legends». Tallinn Legends. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  8. «Молодежь из Ласнамяэ и Маарду посетили музей "Легенды Таллинна"». Delfi. 2016 թ․ հուլիսի 21. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  9. «What's Tallinn Legends». Tallinn Legends. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  10. «Kadri Mosin: Tallinna Legendid pakub unustamatuid emotsioone». Pealinn. 2016 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել