Տալամպայա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տալամպայա (իսպ.՝ Talampaya), ազգային պարկ, որը գտնվում է Արգենտինայի Լա-Ռիոխա նահանգի արևմտյան մասում։ 1995 թվականին դարձել է արգելավայր, իսկ 1997 թվականին ստացել է ազգային պարկի կարգավիճակ։ Պարկի մակերեսը 2150 կմ² է, բարձրությունը՝ ծովի մակարդակից 1500 մ։ Պարկի ձևավորման նպատակը եղել է հնագիտական և հնէաբանական պեղումների պահպանությունը։
Տալամպայա | |
Ischigualasto / Talampaya Natural Parks* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Արգենտինա |
Տիպ | բնական |
Չափանիշներ | viii |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Լատինական Ամերիկա և Կարիբյան ավազանի երկրներ |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2000 (24-րդ նստաշրջան) |
Համար | 966 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 966 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Տալամպայա պարկը գտնվում է երկու լեռնաշղթաների միջև և նրա լանդշաֆտը անապատային կլիմայի ջրի և քամու քայքայման փոխազդեցության արդյունք է հանդիսանում։
Պարկի տեսարժան վայրերը
խմբագրել- Տալամպայա գետի չորացած հուն, որտեղ միլիոնավոր տարիներ առաջ դինոզավրեր են ապրել, այստեղ կարելի է գտնել այդ դարաշրջանի հնագիտական իրեր։
- Տալամպայա կանյոն, պատերի բարձրությունը 143 մ է, ամենափոքր լայնությունը՝ 80 մ։
- Տեղի ազգաբնակչության բնակավայրերի մնացորդներ
- Տեղի ֆլորայով բուսաբանական այգի՝ կանյոնի նեղ մասում։
- Տարածաշրջանի ֆաունան՝ նապաստակներ, աղվեսներ, կաթնասուններ, անգղներ և այլն։
2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Տալամպայա պարկն ընդգրկեց Համաշխարհային ժառանգության ցանկում։
Արտաքին հղումներ
խմբագրել- http://www.moon.com/planner/argentina/mustsee/pn_talampaya.html Արխիվացված 2008-05-16 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տալամպայա» հոդվածին։ |