Տաթևի Մեծ Անապատ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տաթև (այլ կիրառումներ)
Տաթևի Մեծ Անապատ, միջնադարյան հայկական վանքային համալիր է Որոտան գետի ափին Սյունիքի մարզում։
Տաթևի Մեծ Անապատ | |
---|---|
Տաթևի անապատը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Հայաստան Սյունիքի մարզ, Տաթև գյուղ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Սյունիքի |
Հոգևոր կարգավիճակ | Եկեղեցի |
Կազմված է | Բնակելի խցեր, Գավիթ, Եկեղեցի Սբ. Աստվածածին, Հնձան «Սևիի», Ճեմարան, Մատուռ - դամբարան, Պարիսպ և Սեղանատուն |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 17-րդ դար |
Կառուցման ավարտ | 18-րդ դար |
Tatevi Anapat Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՏաթևի Մեծ Անապատը ուշ միջնադարի արժեքավոր համալիրներից է։ Այն ռազմական նշանակություն է ունեցել XVIII դարում` Դավիթ Բեկի կազմակերպած ազատագրական պայքարի ժամանակ։
17-րդ դարի կրոնական և ուսումնական կենտրոնը գտնվում էր Որոտանի ձորում, Տաթև գյուղի մոտակայքում (Սյունիքի մարզ)։ Ստեղծման առիթը նույն ձորում, դեպի հարավ գտնվող Հարանց անապատի կործանումն էր, որից հետո միաբանությունը 1660 թվականին տեղափոխվել է նոր վայր և կառուցել Մեծ Անապատը։
Ճարտարապետություն
խմբագրելՏեղանքի ոչ մեծ թեքությունը հնարավորություն է տվել համալիրն իրականացնել կանոնավոր հատակագծով։ Շրջապատված է բարձր ուղղանկյուն պարիսպներով։ Անապատի հարավարևմտյան մասում սրբատաշ բազալտից շինված Ս. Աստվածածին եռանավ բազիլիկն է (1663 թ.), որին արևմուտքից կից է գավիթ-սրահը (կառուցել է Մելիք Եգանը, 1743 թ.-ին), հյուսիսից՝ գմբեթավոր փոքր մատուռ-դամբարանը (որտեղ հավանաբար թաղված է 1669 թ.-ին մահացած անապատի հիմնադիր Արիստակես վարդապետը)։ Եկեղեցուց արևելք գտնվում են աղբյուրը և այժմ կիսաքանդ շենքերը, դեպի հարավ՝ սեղանատունը խոհանոցով, արևմտյան և հյուսիսային պարիսպներին կից՝ բնակելի խցերը։ Բակում կանգուն է բնակելի սենյակների մի այլ խումբ՝ L-աձև ընդհանուր հատակագծով։ Հարավային կողմում սեղանաձև հատակագծով օժանդակ մասն է։
Տես նաև
խմբագրել- Տաթևի վանք, մոտակայքում գտնվող 9-րդ դարի վանք
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տաթևի Մեծ Անապատ կատեգորիայում։ |